Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, հաղորդում է միլանյան Gazzetta dello Sport-ը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ սկսել է մարզումները անհատական ծրագրով։
34-ամյա ֆուտբոլիստը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ։
«Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում։