Մահվան ելքով ավտովթար
ՀասարակությունԼեռանային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան այսօր՝ փետրվարի 21-ին, գլորվել է ձորը, ուղեւորներից մեկը մահացել է։ Ավտոմեքենայում գտնվողները Գեղարքունիքի Ծակքար գյուղի բնակիչներ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ծակքար գյուղի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ մահացել է վարորդի կինը՝ 56-ամյա Անահիտ Սարգսյանը, իսկ ընտանիքի մյուս անդամները թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Գյուղապետի խոսքով՝ ընտանիքի կրտսեր որդին ծառայում է Արցախի զորամասերից մեկում, ընտանիքը գնում էր նրան տեսակցելու։