2 տարի առաջ Արտաշի դուստրը նշանադրվեց, որի երեկոյի գերշքեղ կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:
Եվ ահա, նշանադրությունից 2 տարի անց Արտաշի դուստրը`Սյուզին ամուսնանում է: Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:
Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան:
Պսակադրությունն իրականացվելու է Էջմիածնում, իսկ Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում`հայտնի երգիչների ուղեկցությամբ, շարունակվելու է քեֆ-ուրախությունը:
StarNews-ը հետևողական է լինելու`հասկանալու համար, արդյոք հորեղբայրն իր ընտանիքով ժամանելու է ԱՄՆ-ից հայրենիք`իր մասնակցությունն ունենալու զարմուհու հարսանյաց հանդեսին: