Ի՞նչ պաշտոններ են խոստացել թաղային «ավտարիտետներին»
Բաց մի թողեք«ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթ
«ՀՀԿ-ի ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, դեռ պատգամավոր չդարձած՝ թաղային հեղինակություններին պաշտոնների խոստումներ Է տալիս։ Աջափնյակում վերջինիս աջակցում Է հայտնի թաղային հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը՝ մեկ այլ հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազի) եղբայրը։ Արման Սահակյանը Գրիգոր Գրիգորյանին՝ Գարիկին, իր ընտրվելու պարագայում խոստացել Է Աջափնյակի թաղապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում Է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան՝ Արտավազդ Սարգսյանը։ Ի դեպ, Արման Սահակյանը, բացի թաղային հեղինակություններից, գործի Է դրել նաև Աջափնյակի առավել ակտիվ քաղաքացիներին։ Ամեն շենքի 2 մուտքում քաղաքացիների հետ աշխատանք տանելու, անձնագրի տվյալները վեցրնելու և իր օգտին քվեարկելու խոստման դիմաց տալիս Է 60.000-70.000 դրամ, իսկ բուն քվեարկողներին՝ առայժմ 10.000 դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։