Շանթ Սարգսյանը հաջողություններ է գրանցում Դուբայի շախմատի մրցաշարում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Dubai Open» շախմատի միջազգային մրցաշարի վեց տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:
Վեց տուրում Սարգսյանը երեք հաղթանակ է տարել։ Երեք պարտիա ավարտել է ոչ–ոքի հաշվով և 4,5 միավորով ընդգրկվել մրցաշարի միանձնյա առաջատար հնդիկ Չիտրամբարամ Արավինդին «հետապնդող» խմբում։ Հնդիկ շախմատիստը ունի 5 միավոր:
«Dubai Open»-ում հանդես են գալիս ևս երեք հայ շախմատիստներ՝ միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Մարիամ Մկրտչյանը: Դավթյանը 6 տուրից հետո ունի 3,5 միավոր, Ղարիբյանը ՝ 3, Մկրտչյանը ՝ 1,5: