ֆեյքեր պահողները պետք է խիստ պատասխանատվության ենթարկվի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ֆեյքային գրոհները, հայհոյախառը, այլանդակ գրառումները, կեղծ տեղեկություններ տարածելը, անկախ նրանից, թե որ կողմից է լինում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն։ ԱԺ-ում նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Երբ դուք անուղղակի կամ ուղղակի մեղադրում եք ֆեյքեր պահողներին, իբր, ես եմ ֆեյք պահողը, ուզում եմ ասեմ՝ այս ֆեյքային գրոհները, հայհոյախառը, այլանդակ գրառումները, կեղծ տեղեկություններ տարածելը, անկախ նրանից, թե որ կողմից է լինում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվի, մինչդեռ դուք մեղադրում եք հակառակ կողմին, թե, իբր իրենք են դրանով զբաղվում»- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Նա միաժամանակ հավելել է՝ ինքներդ շատ լավ գիտեք՝ եթե ձեր, Կառավարության, Նիկոլ Փաշինյանի, Կառավարության որևէ անդամի վերաբերյալ որևէ տեսակի քննադատական խոսք կազմակերպված ձևով գրոհի է արժանանում, նույնիսկ հայհոյախառն արտահայտություններով, սա նույնպես պետք է դատապարտվի, իսկ եթե կա քրեական հանցակազմ՝ նույնպես պետք է բացահայտվի և պատասխանատվության ենթարկվի։
Արծվիկ Մինասյանն առաջարկեց հրապարակել նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի