Այսօր պետք է տեղի ունենար արտագնա նիստ, որի ժամանակ պետք է զննվեին դեպքի օրը՝ 2015 թ. մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիիում կրակոցների հետեւանքով վնասված եւ գործով իրեղեն ապացույց ճանաչված մեքենաները՝ այդ թվում Երրորդմասցի Լյովիկի «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ մեքենայի որոշ վարորդներ հրաժարվել են գալ դատարան, մյուսներին էլ օրը համար չէր: «Պատվերով համերգ է»,- նկատեց նա:
Հիշեցնեք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր ապացուցված համարել իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ դեպքի վայրում վնասված մեքենաները, քանի որ դրանց մի մասն ըստ դատավորի արդեն «սարքվել են»: Սրա դեմ առարկեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը:
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության համար մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություններ Վահան Հակոբյանին («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանին («Տլե») ու Սարգիս Գրիգորյանին (Ծըգլ):
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին: