Հրանուշ Հակոբյանը բացեց գաղտնիքը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ․ «Չէր կարող ամբողջ գործադիր իշխանությունը լինել ցանկում, և գործադիր մարմինը 1,5 ամիս դռները փակեր և չաշխատեր», tert.am-ին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իր անունը չկա ՀՀԿ համամասնական ցուցակում: Նա ասել է, որ ղեկավարությունը որոշել է, թե յուրաքանչյուրն ինչ գործով պետք է զբաղվի:
Ի՞նչ է ստացվում Հրանուշ Հակոբյանի բացատրությունից: Ստացվում է, որ կան ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարներ եւ կան նախարարներ, որոնք շարունակելու են կառավարության կազմում զբաղվել իրենց գործով: Այլ կերպ դժվար է բացատրել կամ հասկանալ նախարարի խոսքն այն մասին, թե չէր կարող ամբողջ գործադիր մարմինը ընդգրկվել ցուցակում եւ փակեր դռները՝ չաշխատեր մեկուկես ամիս: Այսինքն, ով ընդգրկվում է ցուցակում, նա «փակում» է գործադիր մարմնում իր մասի դուռը եւ եթե բոլորը ընդգրկվեին, ապա կստացվեր, որ փակվում են գործադիր մարմնի բոլոր դռները:
շարունակությունը՝ կայքում