Ինչպես կվարվի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը
Քաղաքականություն
–Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց։ Ցուցակից բացակայում է վարչապետը, նրա նախարարական թիմը, որ վերջերս էին անդամագրվել ՀՀԿ-ին։ Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանն այդկերպ փորձում է կանխե՞լ վարչապետի դիրքերի ամրապնդումը կուսակցության ներսում։
-Բնական է, որ վարչապետը և նրա թիմը չկան ցուցակում։ Բնակության խնդիրն, այնուամենայնիվ կար։ Բնական է նաև, որ իր թիմը չէր առանձնանա իրենից, իմաստ չուներ։ Կամ կմասնակցեր իր թիմով, իր կշռով, կամ էլ՝ ոչ ոք չի գնում։ Այսինքն՝ կային նախնական միտումներ, որ Կարեն Կարապետյանն այդ ցուցակի մեջ չպետք է լիներ։ Առանձին նախարարների ներգրավումն այդ վիճակում, կարծում եմ, նպատակահարմար չէր։
Այն, որ ցուցակում պետք է լինեին հենց Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ, պարզ էր՝ նա անվստահելի մարդկանց չէր թողնի։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ 2018-ից հետո պաշտոնավարելուն, բնական է, որ հարցեր են առաջացել։ Ներքին խնդիրներ են ի հայտ եկել, որոնց մասին չէի ցանկանա խոսել։ Ամեն դեպքում Կարեն Կարապետյանն իր թիմով ներկայացնում է ՀՀԿ-ին, իսկ մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ն միատարր չէ։ Ի սկզբանե իրենից մի բան չէր ներկայացնում՝ մոնոպոլիստների, օլիգարխների, քրեականների մի հավաքույթ։ Այս իրավիճակում Կարեն Կարապետյանի մուտքն այդ համակարգի ներսում իր թիմով նոր վիճակ էր ստեղծում։ Այդ թիմը չի եկել մեկ երկու տարի աշխատելու համար, բնական է, որ Կարեն Կարապետյանը կցանկանա աշխատել նաև 2018-ից հետո։ Բնական է, որ դա դուր չի գալիս Սերժ Սարգսյանին և հնարավոր է՝ նա ցանկանա թուլացնել վարչապետի դիրքերը, և եթե նրան դուրս էլ չթողնի, դարձնի կառավարվող, ղեկավարվող պաշտոնյա։ Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը զարթնի և որոշի, որ ինքն է դառնալու վարչապետ, հնարավոր է՝ Կարապետյանը լինի փոխվարչապետ։ Հիմա դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվելու։ Սերժ Սարգսյանը սպասում է արտաքին ուժերի վերջնական իմպուլսներին կամ որոշումներին, իսկ այսօրվա դրությամբ այդ իմպուլսները Սերժ Սարգսյանի և նրա իշխանության նկատմամբ բացասական են։ Կարող են խայտառակ ընտրություններ անցկացնել, ռեյտինգային անվան տակ ում ասես լցնեն խորհրդարան, բայց կոնկրետ վերնախավի նկատմամբ կա բացասական վերաբերմունք՝ նա պետք է թողնի և գնա իշխանությունից։ Դրա համար Սերժ Սարգսյանը ժամանակ է ձգում, որ բոլոր դիրքերը գրավի իր շատ մոտիկ մարդկանցով, հենց այստեղից են դուրս գալիս Վիգեն Սարգսյանը և մնացածը։ Իհարկե այս վիճակում Կարեն Կարապետյանը հայտնվել է ինչ-որ տեղ ընդդիմադիր դաշտում, և միտում կա նրա դիրքերը թուլացնելու, որ նա իրենից որպես առանձին ուժ ու միավոր հանդես չգա։ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր Կարապետյանին օգտագործել որպես նոր ուժ ու ավյուն մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Հիմա Կարեն Կարապետյանը կամ պետք է դառնա իր կողմից վերահսկելի կամ կհայտարարվի՝ շնորահակալություն, սիրուն չի, հաջողություն։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում