Հայերեն

«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

2022-ին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճն իշխանությունները վերջին 15 տարիների համար ոչ միայն ռեկորդային են անվանում, այլև կարծում են, որ այդ ցուցանիշը բարեփոխումների, նաև ստվերի կրճատման արդյունք է։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման պնդումները որևէ հիմնավորում չունեն։

«Նույնիսկ 180 աստիճանով հակառակ պատկեր կա։ Այսինքն, կրկին գործ ունենք կեղծիքների հետ։ Այո, 12,6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, բայց հարց է՝ այն դրական ազդեցություն ունեցե՞լ է բնակչության վրա, ներառակա՞ն է եղել, ո՞ր ոլորտներն են աճել։ Դա ապահովել են, օրինակ՝ խաղային ոլորտը՝ 44 տոկոսով, բանկային գործունեությունը՝ 67 տոկոսով, և այդպես շարունակ։ Բնակչության վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունեցել նշվածները։ Ակնհայտ է՝ բացասական, այսինքն, աղքատացրել են բնակչությանը։ Ստվերի և, առհասարակ, Հայաստանի հետ ընդհանրապես աղերս չունեցող գործընթացներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ 1,7 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան ու սպառում իրականացրել, բացի այդ, Հայաստանում Ռուսաստանից ու Ուկրաինայից ռելոկանտներ կան։ 26,6 տոկոսով աճ է գրանցել մեծածախ առևտուրը, Արևմուտքից ապրանքներ են բերել, վերաարտահանել Ռուսաստան, մինչդեռ մանրածախ առևտուրն աճել է 2,6 տոկոսով»,-ասաց նա՝ նշելով, որ մանրածախ առևտուրը հենց Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացու սպառման ցուցիչն է։

«Մեծածախ առևտրի ցուցանիշից կարող ենք եզրակացնել՝ բնակչությունն աղքատացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ՀՀ մշտական բնակչության կեսից ավելիի չափով զբոսաշրջիկ է եկել ու մանրածախ ոլորտում սպառումն աճել է 2,6 տոկոսով, նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչությունն ավելի է աղքատացել։ Իսկ եթե ռելոկանտները չլինեին, մանրածախ առևտուրը աճ չէր գրանցի, ինչը կնշանակեր, որ մարդիկ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գնումներ են կատարում։ Տնտեսությունը, մեծ հաշվով, աճել է խաղատնային ոլորտի, բանկային գործունեության, ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին։ Եթե կառավարությունում ասում են, որ ստվերի կրճատում է տեղի ունեցել, կամ տնտեսական քաղաքականություն է իրականացվել, այդ դեպքում գեթ մեկ տնտեսական բարեփոխում պետք է մատնանշեն։ Դրական ոչ մի օրինակ չկա, մինչդեռ բացասական առումով տնտեսական քաղաքականության օրինակները շատ են»,-ասաց նա։

Խոսելով թվերը ռեկորդային համարելու իշխանությունների սովորության մասին՝ նա հավելեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունը թերթի խմբագրություն է, որտեղ նպատակն, ընդ որում, ոչ թե անկողմնակալ, իրական տեղեկատվությունը հասարակությանը մատուցելն է, այլ սենսացիաներ առաջացնելն ու դրանցով «դիտելիություն» ապահովելը։ Կառավարության գործունեությունն այլ որևէ բանի ես չեմ նմանեցնում։ Իրենք հնչեցնում են թվեր, իրենք էլ ոգևորվում։ Իրականում, այո, իրենց իշխանական շրջանակների համար տնտեսական, սոցիալական բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել։ Իրենք թվեր են հայտնում, սենսացիան ապահովում ու հենց իրենք էլ օգտվում են։ Մինչդեռ իրենց լսող մարդիկ տեսնում են, որ ամենօրյա գնումներ կատարելու ժամանակ իրենց եկամուտը չէր բավականացնում 2022-ի, չի բավականացնում նաև 2023-ի ծախսը սպասարկելուն»,ասաց մեր զրուցակիցը։ Նաիրի Սարգսյանի խոսքով, վիճակագրությունն անարժանահավատ է, բայց ամենաանարժանահավատ կետերից մեկը գնաճի վերաբերյալ տեղեկությունն է։

«Հայտարարում են, որ հասել են գնաճի թիրախային կետին, խոսքն այդ դեպքում ապրանքների և ծառայությունների միջինացված արժեքի մասին է։ Այն, այո, մակրոտնտեսության կարևոր բաղադրիչ է, բայց բնակչության սոցիալական կարգավիճակը գնահատելու համար շատ ավելի կարևոր են առօրյա ուսումնասիրությունները։ Մասնավորապես, մեկ տնային տնտեսության համար առավել շատ սպառվող գների աճը, դրանց տատանումները։ Գնաճի միջին ցուցանիշը կարող է նախանշված թիրախայինը լինել, բայց այն իրականության հետ որևէ կապ չունի։ Փաստն այն է, որ մարդիկ ավելի են աղքատացել»,-շեշտեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Նաիրի Սարգսյանի, մեր երկրում կայունացում չենք տեսնում։ Նա իրավիճակը «անկայուն վտանգավոր» որակեց։ «Նման վիճակում, հատկապես եթե նշվածը փոխկապակցում ենք տնտեսության հետ, գումարած՝ առկա անվտանգային իրավիճակը, տնտեսությունը պետք է անցում կատարի ճգնաժամային կառավարմանը, և այլ որոշումներ, այլ լուծումներ պետք է կայացվեն, որոնցով հնարավոր կլինի տնտեսությունը մի քիչ կայունացնել՝ մինչև անվտանգային միջավայրը կայունանա, դրանից հետո էլ արդեն կարելի է մտածել խոշոր կորպորացիաների հիմնադրման մասին»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ, ցավոք, այլ է իրավիճակը, որը նպաստում է նաև արտագաղթի աճին։

Հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշին անդրադառնալով՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում խոսեցինք նաև համեմատությունների շուրջ։ Բյուջե 2022-ի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2023-ի առաջին 4 ամիսների բյուջեն համեմատեց 2000, 2002, 2003, 2008, 2010 թվականների տարեկան բյուջեների հետ։ «Անամոթություն է նման համեմատականը։ Ցանկացած ֆինանսական համադրության մեջ հաշվետու ժամանակաշրջանում, նախորդից բացի, այլ ժամանակահատվածների հետ չեն համեմատում։ Առավելագույնը համեմատում են վերջին 3, վերջին 5 տարիները, ընդ որում՝ այդ համեմատությունն ինքնանպատակ չէ։ Այն իրականացվում է, որպեսզի նախանշված նպատակներին հասնելու որոշումներ կայացվեն։ Օրինակ՝ եթե պետությունը խոշոր նախագիծ է ուզում իրականացնել, կարող է վերջին 5 տարվա տնտեսության աճի կամ նվազման դինամիկան վերլուծել՝ հասկանալու՝ գնա՞լ այդ քային, թե՞ ոչ։ Բայց սա այդ դեպքը չէ. այս իրավիճակում նման համեմատություններ անելն անամոթություն է։ Ավելին՝ եթե վերոնշյալը համեմատում ենք 2022 և 2021 թվականի հետ, ապա հարկերի հավաքագրման աճն ապահովել են խոշոր հարկատուները՝ վճարելով ավելի շատ հարկեր, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,ասաց նա՝ ընդգծելով էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների գործոնի մասին։

«Կառավարությունը միտումնավոր միջամտեց, բարձրացրեց սակագները։ Բանկերն էլ են շատ հարկ վճարել, որոնք 2023-ի եռամսյակի տվյալներով բնակչությանն աղքատացնելու հաշվին գերշահույթներ են ապահովել։ Բանկերի տոկոսադրույքներն աննորմալ ձևով բարձր են, այսինքն՝ մարդկանց վարկ տրամադրելուց աղքատացնում են, ինչի հաշվին գերշահույթ են ապահովում և, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է վճարեն։ Մեծ հաշվով, հարկային ավելի հավաքագրումները ոչ թե նոր արժեքի ստեղծման, այլ բնակչությանը հերթական անգամ աղքատացնելու հաշվին են։ Այսինքն, ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականություն ասվածը միֆեր են»,-շեշտեց նա։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ, իրականում գործ ունենք կառավարությունից անկախ տնտեսական քաղաքականության և տնտեսական իրավիճակի հետ։ «Կառավարությունն առհասարակ կապ չունի մեր տնտեսության հետ։ Մեր տնտեսությունն այս պահին շարժում և աշխատացնում է բիզնես համայնքը, որը յուրաքանչյուր տարի նախորդից ավելի շատ՝ 5-7 տոկոս մինիմալ սահմանով աճ է պլանավորում։ 24 ժամ աշխատելով՝ բիզնեսն ամեն ինչ անում է նշվածին հասնելու համար։ Իսկ բացարձակ թվերով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ուղիղ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Տնտեսական իարվիճակը, ռեկորդներն ու հակառեկորդները կառավարությունից անկախ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված