Հայերեն


Չնեղվեք սրանցից. լավ է լինելու

Հասարակություն

Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։
Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության» հոգեվիճակը վերջանալու են։
Այսպես մտածելու հիմք տալիս է հույսի երկու պրոցես։

Հույսի պրոցես համար առաջին

Հայաստանում սկսվել է բաց խոսակցություն։ Այլևս կիսատ-պռատ ճշմարտություններով որևէ խոսակցություն չի ստացվում։ Վիճակն օրհասական է, ու կես տոն ֆալշն անմիջապես մերժվում է։ Ստեղծվել են ձևաչափեր, որոնց առաքելությունը բաց խոսակցությունն է։ Նույնիսկ կենցաղում արդեն բաց են խոսում։
Օրեր առաջ ինքս մասնակցել են Մայր Աթոռում ստեղծված «Գավիթ» հարթակի աշխատանքներին։ Կաթողիկոսի և հոգևոր հայրերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ չափազանց բաց ու չափազանց շիտակ քննարկում, բանավեճ։ Մի բան, որը սկսվում է բաց ու անկեղծ խոսակցությամբ, անպայման տալիս է արդյունք։ Ավելի վաղ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ, շատ բաց ու հետաքրքիր քննարկում էր՝ միանգամայն տարբեր հայացքների տեր գործիչների, մասնագետների մասնակցությամբ։ Հետաքրքիր ու կարևոր քննարկումներ է անում «Կոնցեպտուալ հարթակը»։ Մեր կազմակեպության «Հայկական օրակարգ» քննարկումային շարքը դեռևս 1-1.5 տարի առաջ է սկսվել. ի սկզբանե որոշեցինք այն հրապարակային անել մեկ պատճառով՝ սուտը շատ էր, պետք էր հրահրել բաց ու գրագետ խոսակցություն։ Ոմանք անսպասելիորեն նեղացան, փորձեցին խանգարել, բայց մենք ճիշտ էինք ու հետևաբար՝ համառ։
Մեդիա հարթությունում մեծ թափ է առնում պոդքաստի ժանրը։ Տարբեր թեմաներով, տարբեր հարթակներում, տարբեր դեմքերի հեղինակած պոդքաստները միավորում է բաց խոսակցության դիմագիծը։
Կարպիս Փաշոյան- Գոռ Մադոյան, Վազգեն Սաղաթելյան-Նարեկ Սամսոնյան, Նարեկ Ամիրխանյան, Բորիս Մուրազի, Լիլիթ Հարությունյան, Հետք, Սիվիլնեթ, և այլ շատերը առցանց հարթակներում մեզ կանչում են բաց խոսակցության։
Նրանք խոսում են տարբեր թեմաներից, քննարկում են տարբեր հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ, խոսում են տարբեր բառապաշարով. կարևորը՝ նրանք միասին ստեղծում են բաց, անկաշկանդ, քծնանքից ու կոնյունկտուրայից ազատ խոսակցության ենթամշակույթը։ Կարճ ժամանակ անց դա դառնալու է գերիշխող մշակույթ, ինչն էլ դառնալու է նախկին և ներկա շատերի կոմֆորտի ավարտը։
Բաց խոսակցության ալիքն ի վերջո հանգեցնելու է հարցին՝ ինչպե՞ս 30 տարում քանդվեց մեր պետականությունը, ինչո՞ւ այսպես եղավ։ Իզուր են ոմանք մտածում, թե իրենց փողի կամ գրին քարտերի միջոցով կարողանալու են խուսափել այս փուլից։ Հաջորդ հարցը լինելու է՝ ինչպե՞ս պահել պետությունը, գնալ ժամանակակից պետության ճանապարհով՝ արժանապատիվ հասարակությամբ։

Հույսի պրոցես համար երկու

Ստեղծվում են պայքարի նոր ձևաչափեր։ Դա նույնիսկ պայքարի պրոցես չէ, այլ՝ կենսունակության ստուգման։ Ասելիք չունեցող «լիդերությունը»՝ իր հին պատկերացումներով, իր կոպտագույն սխալներով, հաճախ՝ իր բացակայությամբ այլևս բան չունի ասելու ցեղասպանության և պետականության կորստի շեմին կանգնած մեր ժողովրդին։ Մենք պետք է բացենք մեր աչքերը և արձանագրենք, որ այս օրհասական պահին ազգը չունի լիդերություն։ Թե ինչու՝ այլ հարց է, բայց դա փաստ է։ Ստեղծվող նոր միավորները, շարժումները խոսում են առողջացման պրոցեսի մասին։ Վստահ եմ՝ ստեղծվելու են նորերը. որոշները կլինեն կենսունակ, որոշները կմարեն, բայց դա առողջացման նշան է։ Տարբեր կիսամեռ ձևաչափերում առկա լավ գործիչներն անշուշտ հանգրվանելու են այս կամ այն՝ նոր ստեղծված համակարգերում, ինչը միայն նոր թափ կտա պրոցեսին։ Եվ պրոցեսի ընթացքում կհայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են ավելի մեծ բեռի, ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ ծավալի աշխատանքի։ Եվ հենց այդ պրոցեսում չափազանց կարևոր է երկրի հիմնադիրներից շատերի շունչը, խորհուրդը։ Կարևոր է, որ նրանք չլռեն և առաջարկեն իրենց հայացքը, առողջացման իրենց տարբերակները։ Այնպես, ինչպես պարբերաբար Վարդան Օսկանյանն է հանդես գալիս պրոցեսներին սեփական պրոֆեսիոնալ, մտահոգ արձագանքով։ Այսօր էլ Վազգեն Մանուկյանն է ձևակերպել բավականին կարևոր կոչ՝ ուղղված օրվա պաշտոնյաներին՝ ուժայիններ, նախարարներ, փոխնախարարներ և այլն։

Այսպիսով, կա երկու զուգահեռ պրոցես, ու թափ առնող բաց խոսակցության ալիքը և նոր բովանդակություն ու նոր պատասխանատվություն վերցնող ձևաչափերը տալիս են հույսի զգալի պաշար։
Ամեն կերպ այս երկու պրոցեսներին պետք է աջակցել, ինչը և ես անելու եմ։

Շարունակելի


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 
Մենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՀունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք
Ամենադիտված