Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ԶՈՒ-ում ծխախոտի հատկացման կարգը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության համակարգում խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ծխախոտի հատկացումը հանելու կապակցությամբ պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծ խի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»,- գրել է նա: