Դատախազությունը օրինական է համարել սկանդալային Մառա Բաղդասարյանի դեմ քրգործի հարուցումը
ԱշխարհՄոսկվայի դատախազությունը օրինական է համարել սկանդալային ավտոմրցարշավորդ Մառա Բաղդասարյանի դեմ քրգործի հարուցումը՝ կեղծ անաշխատունակության բժշկական տեղեկանք օգտագործելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՞
Համապատասխան հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մոսկվայի դատախազությունը վերահսկողության կարգով ստուգել է քրեական գործի նյութերը, որը Մոսկվայի ՆԳ վարչությունում 23-ամյա մոսկվաբնակ Մառա Բաղդասարյանի դեմ հարուցվել է փետրվարի 17-ին՝ ՌԴ ՔՕ 327-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմով՝ կանխամտածված կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Այդպիսով՝ դատախազությունը Մառա Բաղդասարյանի դեմ քրեական գործի հարուցումը օրինական է ճանաչել»: