Հայերեն


Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց

Հասարակություն

1IN.AM. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց, արագացված կարգով ընթացավ և դատավճռի հրապարակումով ավարտվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեք դատապարտյալների ու երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը թույլատրած ու կազմակերպած պաշտոնատար անձանց՝ Կարապետ Մկրտչյանի և Խաչիկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

37-ամյա Կարապետ Մկրտչյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալն է եղել, իսկ 58-ամյա Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը:

Երկուսն էլ արդարադատության փոխգնդապետներ էին:

Կարապետ Մկրտչյանը արդարադատության ծառայող է եղել 15 տարի, իսկ Խաչիկ Խաչատրյանը արդարադատության համակարգ է փոխադրվել ոստիկանության համակարգից:

Կարապետ Մկրտչյանն ու Խաչիկ Խաչատրյանը մեղադրվում էին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը բաղկացած է 3 հատորից:

Գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2017 թվականի հունվարի 30-ին: Մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին դատախազ Ռ. Երիցյանը առարկել է գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ, քանի որ ամբաստանյալներից՝ Կարապետ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Կարապետ Մկրտչյանը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել դեկտեմբերի 2-ին:

Սխալ տեղեկատվություն էր տարածվել, թե գործով երկրորդ ամբաստանյալը՝ Խաչիկ Խաչատրյանը, նույնպես գտնվել է կալանքի տակ ու ստորագրությամբ ազատ է արձակվել գործը դատարան մուտք լինելուց հետո: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը նախաքննության սկզբից էլ կալանքի տակ չի եղել, նրա նկատմամբ կալանքը երբեք ընտրված չի եղել որպես խափանման միջոց:

Դա իր պատճառն ուներ. Խաչիկ Խաչատրյանը ամենասկզբից իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է առերես հարցաքննությունների ու պնդել է իր ցուցմունքները, այլ կերպ ասած՝ հենց նա է աջակցել հանցագործության բացահայտմանը, ինչը օրենքով դիտարկվում է որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կարապետ Մկրտչյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ, պետի բանավոր հրամանով իրականացնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունների թույլատրման գործառույթները, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:

Խաչիկ Խաչատրյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ի պատասխանատու հերթապահը, լինելով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը ընդառաջել է դատապարտյալ, Լեդի Հակոբի եղբորորդի, Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարի ազատազրկման դատապարտված, տվյալ ժամանակահատվածում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Ստեփան Հակոբյանի առաջարկին՝ նրա ու ևս երկու դատապարտյալների՝ Ռոբերտ Օսիպյանի ու ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ով տառապող, այդ հիվանդության 4-րդ՝ ծանր փուլում գտնվող դատապարտյալ Ա. Օ.-ի համար թույլատրել տեսակցություն-«մտերմիկ հանդիպում»՝ երեք մարմնավաճառուհիների՝ Լուիզայի, Ալլայի ու Դիանայի հետ:

Այդ օրը տեսակցության իրավունք է ունեցել բոլորովին ուրիշ դատապարտյալ՝ Վիկտոր Դ.-ն: Հենց նրա անունով էլ ձևակերպվել է Ստեփան Հակոբյանի, նրա ընկերների և երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը:

Ընդ որում՝ ձևակերպվել է որպես կարճատև տեսակցություն, բայց տրամադրվել է երկարատև տեսակցությունների սենյակը:

Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը այդ տեսակցությունը անօրինական կերպով թույլատրելով՝ ցանկացել է «ամրապնդել հեղինակություն ունեցող դատապարտյալների վստահությունը իր նկատմամբ, ունեցել է իր հետագա ծառայությունը հեշտացնելու անձնական շահագրգռություն»:

Տեսակցության կազմակերպական մասը ապահովելու՝ ակնհայտ անօրինական ցուցում Կարապետ Մկրտչյանը տվել է օրվա պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին, ով, իր հերթին, ըստ մեղադրանքի, ցանկանալով «հաճոյանալ» ՔԿՀ պետի տեղակալին, ունենալ հետագա առաջխաղացում, կատարել է պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, երեք դատապարտյալներին ու նրանց «հյուր» եկած մարմնավաճառուհիներին տրամադրել է երկարատև տեսակցությունների սենյակը՝ մատյանում իրականությանը չհամապատասխանող գրառում կատարելով, թե դատապարտյալ Վիկտոր Դ.-ն է տեսակցել հարազատների հետ…

Երկու ամբաստանյալներին մեղսագրված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքը:

Նախաքննության ընթացքում մեղքը չընդունած ամբաստանյալ Կարապետ Մկրտչյանը դատական նիստի սկզբում հանդես եկավ միջնորդությամբ՝ գործը արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ լիովին ընդունում է մեղադրանքը, զղջում է կատարածի համար:

Արագացված ընթացակարգով գործը քննելուն, բնականաբար, համամիտ էր նաև նախաքննության սկզբից մեղքն ընդունած երկրորդ ամբաստանյալը՝ Խաչիկ Խաչատրյանը:

Նախագահողը բացատրեց մեղադրանքի էությունը, տեղեկացրեց, ո մեղսագրված հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, որպես պատիժ՝ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ առավելագույնը՝ 5 տարի ժամանակով, կալանք՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 4 տարի ժամկետով:

Քանի որ գործը քննվում էր արագացված ընթացակարգով, ամբաստանյալների նկատմամբ չէր կարող նշանակվել ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափի՝ 4 տարի ազատազրկման 2/3-ը գերազանցող պատիժ:

Ամբաստանյալ Կարապետ Մկրտչյանը, ում նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, չէր կարող դատապարտվել «կալանք» պատժատեսակին:

Կարապետ Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անչափահաս՝ 14 և15 տարեկան երեխաների ծննդյան վկայականների պատճենները, իր պաշտպանյալի խնամքին գտնվող թոշակառու ծնողների հիվանդությունների վերաբերյալ տեղեկանքներ: Փաստաբանը, որպես Կարապետ Մկրտչյանին բնութագրող հանգամանք, ներկայացրեց նաև նրա հայրիկի՝ ոստիկանության համակարգում երկարատև ծառայած սպայի խրախուսանքների ու պարգևատրումների վերաբերյալ տեղեկանք:

Ըստ ծառայողական բնութագրերի՝ խարխուսանքներ, ինչպես նաև կարգապահական տույժեր ունեին ամբաստանյալները: Նրանք բնութագրվում էին դրական:

Մեղադրող Ռ. Երիցյանը որպես Կարապետ Մկրտչյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ նշեց արդարադատության ծառայողի երդման դրժումը, դատախազը դատարանին ներկայացրեց նաև տեղեկանք՝ Կարապետ Մկրտչյանի երդման վերաբերյալ:

Խաչիկ Խաչատրյանը արդարադատության համակարգ տեղափոխվել էր ոստիկանությունից, նա երդում չէր տվել… Դրա փոխարեն մեղադրողը Խաչիկ Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտեց այն, որ Խաչատրյանը օժանդակել էր հանցագործության բացահայտմանը:

Դատախազը միջնորդեց Կարապետ Մկրտչյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 2 տարի ազատազրկման՝ 5 տարով նրան զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Դատախազը միջնորդեց Խաչիկ Խաչատրյանին մեղավոր ճանաչել, դատապարտել 1 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառել նրա նկատմամբ ու սահմանել1 տարի փորձաշրջան:

Խաչիկ Խաչատրյանն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Ալիխանյանը համաձայն էին դատախազի միջնորդած պատժին:

Կարապետ Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդեց հաշվի առնել, ո իր պաշտպանյալի խնամքին հինգ անձ կա, նա դրական է բնութագրվում, նրա նկատմամբ ևս պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Վերջին խոսքում ամբաստանյալները մեղմ վերաբերմունք խնդրեցին, Կարապետ Մկրտչյանը խնդրեց հաշվի առնել իր 15 տարվա անբասիր ծառայությունը:

Չնայած աշխատանքային օրն ավարտվել էր, բայց դատարանը մտավ խորհրդակցական սենյակ ու մոտ մեկ ժամ անց հրապարակեց դատավճիռը:

Կարապետ Մկրտչյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Խաչիկ Խաչատրյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառվեց նրա նկատմամբ, սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Հայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված