Երևանում մեկնարկեց գարեջրի փառատոնը
ՀասարակությունArmlur-ը պատմում է․
Օգոստոսի 20-ին Երևանում մեկնարկեց գարեջրասերների ամենասպասված իրադարձությունը ` Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը: Արդեն 3-րդ ամենամյա փառատոնն անցկացվեց Կարապի լճին հարակից տարածքում: Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հայտնեց, որ գարեջրի փառատոնի շրջանակում ներկայացված է 20 տաղավար, մասնակցում է շուրջ 15 տաղավար: Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը` «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով` ներկայացնելով Արցախի զբոսաշրջային ներուժը: Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջուր» գործարանն` իր «Կիլիկիա», «1952», «YEREVAN», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Գարեջրի ակադեմիա» փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկինալի ըմպենարանը»: Ներկաների մեծ մասը բարձր են գնահատում կազմակերպված միջոցառումը: Գարեջուրը զովացնող է, խեցգետինը` համեղ, իսկ քիչ խմողներին և շատ խմողներին միավորում է մեկ բան` խմել ցանկացած պարագայում: Եղան նաև գարեջրի համից դժգոհողներ: Հ.Գ. Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, մայրաքաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում:





