Օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել
Պարմա և Նիցցա չվերթների չեղարկման պատճառով 100-ից ավելի մարդու մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել Քիշնևի օդանավակայանում:
Միջադեպից մի քանի ժամ անց «FlyOne» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ և բացատրել է թռիչքների չվացուցակը փոխելու պատճառները։
«Քիշնև-Պարմա-Քիշնև և Քիշնև-Նիցցա-Քիշնև չվերթները չեղարկվել են հունիսի 10-ին: Թռիչքների չեղարկման որոշման վրա ազդել են ուշացումները, ինչպես նաև այն ժամերի հաճախականությունը, երբ օդանավակայանները սահմանափակում են թռիչքները:
Մենք ուղևորներին խնդրում ենք ստուգել ստացված հաղորդագրությունները, որպեսզի կարողանան ընտրել ընկերության առաջարկած տարբերակներից մեկը»,- ասվում է ավիաընկերության սոցիալական ցանցերի էջերում։
Օդանավակայանում իրավիճակը վերահսկում է սահմանապահ ոստիկանությունը: Օդանավակայանում մնացած քաղաքացիներին կոչ է արվել պահպանել հանգստություն և կանոնավոր չվերթների մյուս ուղևորներին անհարմարություններ չպատճառել։