«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. Ալիև
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը: Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:
Ալիևի խոսքով «միջանցքի» բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար․
«Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը։ Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Սա մենք տեսանք «մեր տարածքների» 30-ամյա «օկուպացիայի» ժամանակ։ Բանակցություններն ու քննարկումները արդյունք չտվեցին: Մենք արդյունքի հասանք մեր ուժերի շնորհիվ»,- ասել է նա: