Ալեքսանյանը մոբիլիզացրել է քրեական տարրերին
Քաղաքականություն«Ժամանակ» օրաթերթ
«ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» և «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել Է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։ Բանն այն Է, որ Սարգսյանի եղբայրը այդ վարչական շրջանի ղեկավարն Է և համարվում Է քաղաքապետ Տարոն Մարգարյանի «մարդը»։ Քրեական աշխարհից այս տարածքում համակարգում Է Վստրեչի Ապերը, ով պատասխանատու Է նաև Էրեբունի վարչական շրջանի ընտրություններին ներգրավված քրեականների համակարգմամբ։ Հենց քրեականների վրա է դրված բոլոր փողոցների և շենքերի ազդեցիկ մարդկանց հանդիպելու, վախեցնելու և անհրաժեշտության դեպքում ուժով հարցերը լուծելու պարտականությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։