Վարչապետը ուլտիմատում տվեց
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանը մինչ կառավարության նիստի սկսվելը ոռոգման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել։ Վարչապետի խոսքով՝ ջրային պետական կոմիտեի տվյալների համաձայն, փաստացի, ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: «Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- նշել է Կարապետյանը:
Նա ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ջրային տնտեսության, կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարել է 10-օրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: