Ովքե՞ր են պատրաստվում Ալիեւին 3 կին նվիրել
ԱշխարհՈղջունելով Իլհամ Ալիևի` իր կնոջն առաջին փոխնախագահ նշանակելու որոշումը, Ղազախստանի մահմեդականների միությունը և Կոնտրոնական Ասիայում մարդու իրավունքների մահմեդական կոմիտեն, ադրբեջանցի մահմեդականների աջակցությամբ, առաջարկել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել նախագահի զոքանչին: Ըստ նրանց` պատմությունը ցույց է տվել, որ հենց զոքանչը կարող է ապահովել ոչ միայն պետության սահմանների հուսալի պահպանությունն, այլև պետության ղեկավարի անձնական ապահովությունը:
Այս մասին գրում է Rezonans. Kz ղազախական կայքը:
Մահմեդական կառույցների ղեկավարները վստահ են, որ ընտանիքի մտերիմ անդամներին բարձրագույն պաշտոններում նշանակելը կապահովի լավ փոխըմբռնում պաշտոնյաների միջև և պետության արդյունավետ ղեկավարում:
Բացի այդ, հիշեցնելով, որ մահմեդական Ալիևը լիիրավ իրավունք ունի 4 կին ունենալու, կառույցների ղեկավարները նրան պատրաստ են նվիրել ևս 3 կին, որոնց Իլհամը կարող է նշանակել բարձրագույն պաշտոնների: