Հայերեն

Բաքվում հազիվ քայլող Էրդողանի ուղերձը` հատկապես Հայաստանին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում «Իլհամ եղբոր հետ լիարժեք կոորդինացված եւ համակարգված» Անկարան առաջ է մղում գործընթացը Մայիսի 28-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, առաջին արտասահմանյան ուղեւորությունն ավանդույթի համաձայն կատարեց Հյուսիսային Կիպրոս, ապա՝ Ադրբեջան:

Էրդողանը պետական այցով էր Բաքու ժամանել:Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավը որոշակիորեն նաեւ Ադրբեջանն էր իրականացնում. իշխանամետ քարոզչամեքենան բացահայտ Թուրքիայի գործող նախագահի օգտին էր հանդես գալիս։ Իլհամ Ալիեւն անցյալ ամիս հատուկ Թուրքիա մեկնեց, Էրդողանի նախընտրական քարոզարշավի միջոցառումներից մեկին մասնակցեց` նրա հետ հարթակում հայտնվեց բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ։

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 12-ի երեկոյան Թուրքիայի նախագահին եւ նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին դիմավորեցին են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում էին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը:

Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների օրակարգում ինչպես երկկողմ հարաբերություններն էին, այնպես էլ իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Էրդողանը ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ մասնակցեց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական նոր կետի բացմանը։

Նկատենք, որ վերջին տարիներին երկու երկրների ռազմաօդային ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Միայն այս տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակները 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Անկարան եւ Բաքուն Էրդողանի նշյալ այցով Հայաստանին եւ տարածաշրջանային խաղացողներին հստակ ուղերձներ հղեցին:

Էրդողանն ընդգծեց Բաքվի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Անկարայի պատրաստակամությունը։ Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Անկարան նաեւ պատրաստ է Բաքվի ցանկացած պահին «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում»։

Էրդողանի խոսքով՝ այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին, եւ հատկապես Հայաստանին: «Շուշայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը, անխոս, ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին», – Բաքվում ասաց Էրդողանը:

Ալիեւն էլ իր հերթին չի մոռացել իր գլխավոր պահանջը, եւ Էրդողանի ներկայությամբ հնչեցրել է այն… «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է», Էրդողանի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին նշել է Իլհամ Ալիեւը։

«Որքան արագորեն բացվի Զանգեզուրի միջանցքը, այնքան լավ։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում «Միջին տրանսպորտային միջանցքի» կարեւորությունը մեծանում է։ Կասպից ծովի ափով բեռնափոխադրումների ծավալն աճում է, այդ իսկ պատճառով մենք ընդլայնում ենք մեր տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները։ Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման հարցը, եւ ես կարող եմ ասել, որ այդ միջանցքի բացումն անխուսափելի է։ Ամեն դեպքում, մենք այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը մեծացնելու ենք։ Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար եւ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար կապերի վրա», – նշել է Ալիեւը։

Թուրքիայի նախագահը եւս չի շրջանցել այս թեման, պնդելով, թե հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում պետք է օր առաջ ապաշրջափակվեն։ «Զանգեզուրի միջանցքի բացման հարցը պետք է արագորեն լուծել։ Այդ ճանապարհի բացումը կթեթեւացնի նաեւ տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ», – նշել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը խոսեց Բաքվի եւ Անկարայի` «եղբայրական հարաբերությունների» մասին, որոնց զարգացմանը, նրա խոսքով, աշխարհում հետեւում են նախանձով։

Էրդողանը հույս հայտնեց, որ իր նոր մեկնարկած երրորդ նախագահական ժամկետի ընթացքում թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները շարունակելու են զարգանալ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Հայտնի է, որ Ալիեւ-Էրդողան բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը երկկողմ ռազմական համագործակցության հետագա խորացումն էր։

«Մենք այսօր քննարկեցինք նաեւ պաշտպանության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում մեր համագործակցության հեռանկարները։ Այս տարի նախատեսված է 16 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություն անցկացնել, դրանցից վեցը արդեն կայացել են։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո մենք ասում էինք, որ ադրբեջանական բանակն այսուհետ զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա, եւ այսօր մենք դրա ապացույցները տեսնում ենք»,-նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւի խոսքով՝ այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը, եւ միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում։ «Մենք դա տեսնում էինք 30 տարի շարունակ, երբ Ադրբեջանի հողերը հայկական օկուպացիայի տակ էին։ Բանակցությունները որեւէ արդյունք այդպես էլ չտվեցին։ Արդյունավետը մեր ուժն էր»,- նշել է Ալիեւը՝ երախտագիտություն հայտնելով Թուրքիային 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած «բարոյական եւ քաղաքական աջակցության համար»։

Ըստ Ermenihaber-ի` Էրդողանն Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում, կրկին հիշեցնելով` «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը։ Նա շեշտել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արեւելքի եւ արեւմուտքի միջեւ։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առեւտրից մինչեւ էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչեւ տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։

«Նախագահ Իլհամ Ալիեւ եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։

Էրդողանը նաեւ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների. «Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված եւ համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաեւ, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները»։

Բաքվում կայացած միջոցառումների ժամանակ հազիվ քայլող Էրդողանն առաջիկայում, եթե առողջական լուրջ խնդիրներ չունենա, նրա հնգամյա կառավարումը դարձյալ կառանձնանա Ադրբեջանին լիակատար աջակցությամբ: Բաքվից Էրդողանի ուղերձը Երեւանին եւ տարածաշրջանային խաղացողներին վկայում է այն մասին, որ Անկարան ու Բաքուն համակարգված կերպով պաշտոնական Երեւանի ուղղությամբ ճնշումներ գործադրելու հարցում նոր թափով են աշխատում եւ շարունակելու են գործել: Առայժմ նրանց հաստատուն համախոհն ու գործընկերը Մոսկվան է: Կդիմադրի՞ Երեւանը, թե՞ տեղի կտա Մոսկվայի, Անկարայի եւ Բաքվի ճնշումներին…

էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 15.06.2023

Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված