Րաֆֆու անկումն ու վերջը
Քաղաքականություն1in.am. Քաղաքական դաշտի ու հանրության համար զարմանալի էր, թե ինչու հանկարծ Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Ժառանգություն» կուսակցությանը տարավ Ռոբերտ Քոչարյանի կողմից վերահսկվող Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը: Եթե, իհարկե, նա ողջ կուսակցությանն է տարել այնտեղ և ոչ թե պարզապես մի քանի հոգու համար դաշինքի նախընտրական ցուցակում տեղ ապահովել: Չէ որ այդ դաշինքին միանալուց հետո կուսակցությունը լքեց վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ կուսակցության մի խումբ անդամներ դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե այդ որոշումը լեգիտիմ չէ, քանի որ այն կայացրել է լիազորությունները կորցրած վարչությունը: Կուսակցությունը պետք է երկու տարին մեկ անգամ համագումար հրավիրի և նոր վարչություն ընտրի: Իսկ «Ժառանգությունը» վերջին անգամ համագումար հրավիրել է 2014թ․ հունիսին, ուրեմն կուսակցության վարչության լիազորություններն ավարտվել են 2016թ. հունիսին: Այդպիսով՝ ԿԸՀ ներկայացված՝ Ս.Օհանյանի գլխավորած դաշինքի փաստաթղթերում «Ժառանգության» վարչության ներկայացրած այդ որոշումը լեգիտիմ չէ:
շարունակությունն՝ այստեղ