Ահաբեկչություն. հարձակվել են դպրոցի վրա, 25 զոհ կա
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հետ կապված զինյալները ահաբեկչություն են իրականացրել Ուգանդայում, զոհվել է առնվազն 25 մարդ: Տեղեկությունը հրապարակվել է Ուգանդայի ոստիկանության Twitter-յան էջում։
«25 դիակ է դուրս բերվել դպրոցից և տեղափոխվել Բվերի հիվանդանոց։ Եվս 8 տուժած կա, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են», — նշել են ոստիկանությունում` չհստակեցնելով, թե զոհերից քանիսն են դպրոցական։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետապնդել են հարձակվողներին, որոնք փախել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Վիրունգա ազգային պարկի ուղղությամբ:
«Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ բոլոր 25 զոհերը աշակերտներ են։