Հայերեն

Անի Ղազարյանը սափրել է գլուխը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Life

 

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Աննային, հասուն տարիքում մարմնավորած 26–ամյա դերասանուհի Անի Ղազարյանը երկար տարիներ է՝ աշխատում է թատրոնում, նկարահանվում ֆիլմերում։ Tert.am Life–ն Անիի հետ զրուցել է կարիերայի և ընտանիքի մասին։

 

–Անի, ինչպե՞ս եք սկսել Ձեր առաջին քայլերը դերասանական ոլորտում։

 

–2006թ-ին ընդունվեցի Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Երկրորդ կուրսում բեմադրեցինք «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացումը, որտեղ մարմնավորում էի աղվես Ալիսային։ Այդ դերակատարումով աչքի ընկա և առաջարկ ստացա խաղալ Համազգային թատրոնում։ Այնտեղ ինձ միանգամից գլխավոր դեր վստահեցին: Այդ ժամանակ բեմադրվում էր Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսը, որտեղ մարմնավորեցի գլխավոր հերոսուհուն՝ Էլզային։ Հենց այդտեղից էլ սկսվեցին առաջին քայլերս։

 

–Երկար ժամանակ է՝ աշխատում եք թատրոնում, նկարահանվում եք կինոյում։ Ի վերջո, թատրո՞ն, թե՞ կինո։

 

–Ես չեմ կարող համեմատել թատրոնն ու կինոն։ Դրանք տարբեր աշխարհներ են ու երկուսն էլ շատ սիրելի ինձ համար։ Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ առանց կինո կկարողանամ, բայց առանց թատրոնի չեմ պատկերացնում ինձ։

 

–Վերջին շրջանում հեռուստասերիալներում չեք նկարահանվում։ Դա սկզբունքայի՞ն հարց է, թե՞ առաջարկները քիչ են, պահանջները` շատ։

 

–Սկզբունքային չէ, իհարկե: 2010-ին նկարահանվել եմ «Ու՞ր է իմ տղամարդը», 2013-ին՝ «Շտապ օգնություն 3D» սերիալներում։ Դրանցից հետո առաջարկներ, իհարկե, եղել են, բայց չեմ ցանկացել նկարահանվել։

 

-Ինչո՞ւ:

 

-Ինձ համար շատ կարևոր է սցենարը: Տվյալ առաջարկների մեջ չի եղել ինձ գրավող կամ հետաքրքրող սցենար։

 

 

–«Վարդապետի լռությունը» ֆիլմում Դուք հանուն դերի կտրեցիք Ձեր մազերը։ Կերպարային փոփոխության որոշումը հեշտությա՞մբ եք կայացրել։

 

–Այո, շատ հեշտությամբ։ Մազերիցս հրաժարվել եմ առանց մի վայրկյան մտածելու։ Դա իմ առաջին դերն էր կինոյում։ Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանից միանգամից գլխավոր դերի առաջարկ ստանալու դեպքում, կարծում եմ, շատերը կհամաձայնեին հրաժարվել իրենց մազերից: Ես իմ քայլի մեջ արտառոց ոչ մի բան չեմ տեսնում: Չէ՞ որ իմ մասնագիտությունն է այսպիսին` այսօր երկար վարսերով, վաղը՝ ճաղատ, այսօր գեր, վաղը՝ նիհար...

  

–Կա՞ն սկզբունքներ, որոնց դեմ չեք գնա։

 

–Մասնագիտությանս մեջ սկզբունքներ չունեմ: Պատրաստ եմ ցանկացած փոփոխության, եթե այդ կերպարային փոփոխությունը արդարացված է սցենարով: Դերի ընտրության հարցում սկզբունքային եմ ու ցանկացած փոփոխության կգնամ միայն մի պայմանով, եթե շատ սիրեմ դերս:

 

-Ի՞նչ դերեր չեք մարմնավորի:

 

–Չեմ կարող միանշանակ պատասխան տալ: Ամեն ինչ կախված է սցենարից։

  

 

 

–Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը, որ երբևէ խաղացել եք։

 

–Թատրոնում «Լյու-բոֆ» ներկայացման մեջ մարմնավորածս մի քանի կերպարները, մասնավորապես՝ փոքրիկ աղջկա կերպարը: Այդ կերպար ստանալը բարդ էր՝ պետք է մանկական մաքրություն ու պարզություն ստանայի, չխաղայի, այլ ապրեի բեմում: Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր էր, որովհետև աղջկաս էի խաղում: Նրանից վերցրել էի իր ժեստերը, հայացքները: Շատ ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվեց: Հենց այդ ներկայացումով 2015-ին արժանացա «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։ Կինոյում դեռ չունեմ ամենասիրելի դերս:

 

–Ձեր դուստրն արդեն 6 տարեկան է: Նմա՞ն  է Ձեզ։

 

–Կարծում եմ՝ շատ։ Դրսում ամաչկոտ, հեզ աղջնակ է, տանը՝ անասելի աշխույժ, էներգիայով լի: Ինձ նման զգացմունքային է՝ շուտ նեղանում է, հետո արագ մոռանում  եղածը, երբեմն  էլ, ինձ պես համառ է։

 

–Հաճա՞խ եք միասին ժամանակ անցկացնում։

 

–Վերջին շրջանում այո։ Հիմա անհամեմատ ազատ եմ ու փորձում եմ լրացնել բացականերս։)

 

 

–Երեխաների հարցերը միշտ հետաքրքիր են, ի՞նչ հարցեր է նա տալիս Ձեզ։

 

–Աշխարհաճանաչողական ։)  Դե, ասենք, մանկապարտեզում ինչ-որ բան են սովորում, իր համար մութ տեղեր են մնում, փորձում է իր հարցերի պատասխաններն ինձանից ստանալ։ Վերջերս, առավոտյան հարցրեց՝ Անի, տառերն ո՞վ էր գրել, անունի կեսն եմ հիշում Մեսրոկկ ... ։)

 

–Անի, երիտասարդ մայրիկ եք՝ 21 տարեկանում եք մայր դարձել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

 

–21 տարիս դեռ չէր լրացել, երբ ծնվեց աղջիկս: Մի քանի ամսական էր՝ վերադարձա աշխատանքիս: Իհարկե, առանց մայրիկիս օգնության չէի կարողանա աշխատել: Դժվարությունները տարբեր տեսակի են լինում: Չկա դրանք հաղթահարելու միանշանակ բնորոշում: Ուղղակի ես չեմ վախենում ապրել:

 

-Երջանի՞կ եք։

 

-Այո, ես ինձ համարում եմ շատ երջանիկ մարդ: Պետք է կարողանաս տեսնել, գնահատել ունեցածդ և շնորհակալ լինել ամեն բացվող օրվա համար:

 

 

 

 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. Կարապետյան
Ամենադիտված