Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների
ԱշխարհԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում ,,հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին,,: Ռազմական արտահայտությամբ բանակի ,,աչք ու ականջ,, համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված « հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել» կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել... ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.- Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից...»: