Լավրովի վատ նորությունն Ալիեւի համար
ԱշխարհԼՐԱԳԻՐ․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի այլընտրանք:
Այդպիսով Լավրովը փաստացի հայտնել է Բաքվին, որ գոնե առայժմ չկա Վիեննայի օրակարգից շեղվելու եւ «կազանյան» օրակարգին վերադառնալու հնարավորություն, ինչի մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ակնարկել էր հունվարի վերջին:
Մոսկվա կատարած իր այցից հետո Մամեդյարովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ուզում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Լավրովի մասնակցությամբ: Ռուսաստանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այդ մտադրությունը, իսկ Երեւանը «քաղաքավարի» մերժեց այն, հայտարարելով որ տեղյակ է միայն Մյունխենում համանախագահ եռյակի հովանու ներքո հանդիպման առաջարկից:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում