Սուրիկ Խաչատրյանի որդիներն արտագաղթում են
Հասարակությունhayeli.am․ Մեր տեղեկություններով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի երկու որդիները արտագաղթել են Ռուսաստան։ Գաղտնիք չէ, որ նոր մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման առաջին իսկ օրերից արշավ է սկսել նախկին մարզպետի դեմ, ավելի ճիշտ ինքնահաստատման ընթացքը կատարվել է Խաչատրյանի հաշվին։ Սկզբում Սուրիկ Խաչատրյանը համարել է, որ այդ ամենը ժամանակավոր է, Վահե Հակոբյանը «խոպան» է եկել, որը շուտով նոր մարզպետ նշանակվելուց հետո, սկզբնական փուլում ընկալվում էր որպես «խոպանչի», սակայն հետագայում մարզպետի գործողություններից հասկացել է, որ նրա ժամանակը կարող է երկար ձգվել, իրեն ապահովագրելու համար որդիներին հանել է երկրից: