Հայերեն

Մոսկվայի սպառնալիքները Երևանի ուղղությամբ ուժգնանում են

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանի ներսում ներքաղաքական գործընթացների հետ, երեկ կայացած մամուլի համար ավանդական ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել հանձնաժողովում հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը Ռուսաստանի միջնորդական գործունեության վերաբերյալ:

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումներ, բայց, իհարկե, դետալները և բարձր մակարդակով կոնֆիդենցիալ բանակցություններն իմ իրավասությունը չեն: Դա մեր ավանդույթների և գործառնական պարտավորությունների մեջ չի մտնում: Բայց որքան էլ թեժ լինեն ներքին քննարկումները, կա իրականություն: Հենց Ռուսաստանն է կարողացել հասնել Ղարաբաղում կրակի դադարեցմանը 2020թ. աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան:

Զախարովան, այնուամենայնիվ, կշտամբել է Փաշինյանին` նշելով, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ փնտրելու վրա կամ առնվազն հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրի իրականացման վրա:

Այսինքն, Մոսկվայից առաջին անգամ հրապարակավ հնչում է մեղադրանք, որ Երևանը բարձր «մակարդակով» պայմանավորվածությունները չի կատարում: Սա մեկ:

Հաջորդը, Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը, իսկ Երևանին՝ չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերից: Մարիա Զախարովան ասել է. «Մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերում աշխատանքից: Նրա գործողություններում պարապուրդը կործանարար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը: Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ լիարժեք ապաշրջափակելու միջանցքը հումանիտար նպատակներով և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան ջանքեր է ներդնում ռուս խաղաղապահների գծով և այլ խողովակներով՝ լիարժեք ապաշրջափակելու Լաչինի միջանցքը: «Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը: Այն դեռ արդիական է»,- ասել է Զախարովան:

Իսկ ինչ վերաբերում է հունիսի 15-ից Հաքարի կամրջի փակմամբ Արցախին լիակատար շրջափակելուն, ապա այստեղ հնչել է, մեղմ ասած` տարօրինակ «պարզաբանում»....

Պարզվում է, հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի հետևանք է, բացատրել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել մեկնարկել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, և որ այդ աշխատանքները պետք է արդյունավետ ընթացք ունենան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իր հերթին պատրաստ է օգնել՝ որոշելու սահմանային գծերը, այդ թվում նրանք, որոնք կռվախնձոր են դարձել սահմանի այդ հատվածում:

Զախարովան նաև անընդունելի և անհիմն է համարել այդ առումով մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին: «Մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս թուլացնել այդ առումով հռետորաբանությունը լրատվամիջոցներում: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա:
Այսինքն, Մոսկվայի պարզաբանմամբ` ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշը ՀՀ տարածքում դնելու հետ կապված միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:

Ու նաև պարզվում է, որ «բացարձակ անհիմն» են Հայաստանում առկա հարցադրումներն ուղղված ռուս խաղաղապահներին:

Իսկ այ, եթե Անկարան Շուշիում թուրքական հյուպատոսություն բացի` Մոսկվան դա լիովին հանգիստ է ընդունում...

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու զգայունությունը, բայց դա երկկողմ հարաբերությունների հարց է:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ հյուպատոսություններ բացելու հարցը ցանկացած կետում, մասնավորապես Շուշիում, մնում է երկկողմ հարաբերությունների հարց՝ տվյալ դեպքում՝ Բաքվի ու Անկարայի միջև: «Միաժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար: Մեր շփումներում շեշտը դնում ենք այն բանի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել միմյանց շահերը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է Զախարովան:

Դե ինչ, Մոսկվայից Երևանին ուղղված քննադատությունների նոր խմբաքանակը գալիս է փաստելու, որ Ռուսաստանը բացառապես Հայաստանի իշխանություններից է ակնկալում զիջումներ:

Մոսկվայից հնչած «պարզաբանումներում» անգամ անթաքույց արդարացում կա այն գործընթացների վերաբերյալ, որոնցով հունիսի 15-ից Ադրբեջանը Արցախը պահում է ամբողջությամբ շրջափակման մեջ:

Մետաքսյա Շալունց

Մեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան
Ամենադիտված