Հայերեն

Երեկ դաժանաբար կյանքից զրկված կինը հայտնի դերասանի քույրն է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքից մանրամասներ է ներկայացրել։

2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տանից և չի վերադարձել։

Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կինը չի հայտնաբերվել:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 42-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ 42-ամյա կնոջ հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև՝ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Պարզվել է, որ տուժողի «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը 2023 թվականի հունիսի 20-ին վաճառվել է Երևան քաղաքում:

Իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների արդյունքում, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շնորհիվ, նշված հեռախոսը վաճառած, ինչպես նաև այն ձեռք բերած անձինք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Վերջիններս հարցաքննության ժամանակ ներկայացրել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նրանցից մեկը՝ 18-ամյա մի երիտասարդ, ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ 42-ամյա կինը սպանվել է հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում։ Դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։

 

Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից, և, ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին, հրելու և պարանոցը սեղմելու միջոցով, կատարել է խեղդող հնարք՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Ապա 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է տուժողի ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։

Դին հրելով գցել է տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։ Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել է 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։

Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը:

Որոշումներ են կայացվել՝ դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ նշանակելու մասին:

Ավելին՝ այստեղ

70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված