Հայերեն


«Կփրթենք ամբողջ ընտանիքդ». «Գելոն» ու Արայիկը Խաբարովսկում աշխատած հայ գործարարի նկատմամբ «ռեկետ» են արել

Հասարակություն

1in.am. 

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Զաքարյանի և Արթուր Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

54-ամյա Արայիկ Զաքարյանը և 50-ամյա Արթուր Հովհաննիսյանը մեղադրվում էին շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2016 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արմեն Բ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ իր հայրական տուն են մտել Արայիկ Զաքարյանը, «Գելո» մականունով ոմն Արթուր ու ևս երկու անծանոթ տղամարդ: Նրանք իրենից պահանջել են 3 միլիոն ՌԴ ռուբլի և սպառնացել են՝ եթե մինչև հաջորդ օրվա՝ փետրվարի 29-ի ժամը 12-ը այդ գումարը չտա, իրեն ու ընտանիքին վերացնելու են: Ինքն իրական վտանգ է զգացել և խնդրել է օրենքով սահմանված կարգով այդ անձանց ենթարկել պատասխանատվության:

Մարտի 1-ին Արայիկ Զաքարյանն ու Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել են:

Դատարանը հաստատված է համարել հետևյալը: Արմեն Բ.-ն 1990-ական թվականներին մեկնել է Ռուսաստան, ապրել է Մոսկվայում, ՌԴ քաղաքացիություն է ստացել:

2003 թվականին Արմենը կնոջ ու դստեր հետ տեղափոխվել է ՌԴ Խաբարովսկ քաղաք:

Դեռ Մոսկվայում գտնվելու ժամանակից Արմենը ծանոթ է եղել Արայիկ Զաքարյանին, նրա հետ լավ հարաբերություններ է ունեցել:

2012 թվականին Արմեն Բ.-ն Խաբարովսկում հիմնադրել ու ղեկավարել է «Ստրոյ Սիթի» շինարարական կազմակերպությունը, որի փոխտնօրեն է նշանակել իր ծանոթ Տիգրան Մ.-ին:

Վերջինս 2014 թվականի փետրվարին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, կատարվել է վերջնահաշվարկ, Տիգրանը որևէ պահանջ առաջ չի քաշել:

Մի քանի ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերին, Տիգրանը երկու անգամ զանգահարել է Արմեն Բ.-ին, ասել է, թե նա իրեն գումար է պարտք մնացել, պահանջել է մարել պարտքը:

Արմեն Բ.-ն անհիմն է համարել Տիգրանի պահանջը, ասել է, թե իր ընկերությունում աշխատելու ընթացքում ինքն է սահմանված աշխատավարձից ավել գումարներ վճարել նրան:

Արմենին սկսել են զանգել նաև անծանոթ անձինք, ասել են, թե նա Տիգրանին պարտք է 6 միլիոն ռուբլի, բայց եթե դրա կեսը՝ 3 միլիոն ռուբլին վճարի, կազատվի պարտքից ու խնդիրներից:

2014 թվականի վերջերին այդ հարցով Արմեն Բ.-ին մի քանի անգամ հանդիպել է նաև Արայիկ Զաքարյանը ու համոզել է, որ նա վճարի Տիգրանին ունեցած պարտքը: Արմենը պնդել է, որ ինքը Տիգրանին ոչինչ պարտք չէ:

Մինչև 2015 թվականի ամառը Արմեն Բ.-ն Տիգրանի պարտքը մարելու վերաբերյալ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնք սկսել են զուգորդվել նրան ու նրա ընտանիքը վնասելու սպառնալիքներով:

Այդ հարցով Արմենին կրկին հանդիպել է Արայիկ Զաքարյանը, ում հետ եղել է նաև Արթուր Հովհաննիսյանը: Նրանք նորից համոզել ու հորդորել են, որ Արմենը Տիգրանին վճարի 3 միլիոն ռուբլի: Բայց Արմենը մնացել է անդրդվելի:

Արայիկ Զաքարյանն ու Արթուր Հովհաննիսյանը փոխել են «մարտավարությունը», արդեն չեն հորդորել պարտքը փակել, այլ սպառնալիքներ են տվել՝ պարտքը չմարելու դեպքում «վերացնել Արմենին ու նրա ընտանիքը, ոչնչացնել նրա գույքը»:

Չնայած սպառնալիքներին՝ Արմենը հրաժարվել է կատարել պահանջը:

2015 թվականի դեկտեմբերի 13-ին Արմեն Բ.-ն ընտանիքով եկել է Հայաստան՝ վատառողջ մորը տեսակցելու: Նա ապրել է հայրական տանը: 2016 թվականի փետրվարի 7-ին մայրը մահացել է:

2016 թվականի փետրվարի 28-ին, ժամը 21-ն անց 40-ի սահմաններում, երբ Արմենն ու նրա երեքամյա դուստրը տանը՝ հյուրասենյակում էին, իսկ Արմենի կինը լոգասենյակում էր, մուտքի դուռը թակել են: Արմենի հարցին ի պատասխան՝ ասել են, թե «հողի հարցով» են եկել:

Արմենը բացել է դուռը, տեսել է անծանոթ անձի ու Հրաչյա Վ.-ին: Վերջինս սխալ ազգանունով է դիմել Արմենին, բայց Արմենը աստիճանների վրա տեսել է նաև Արթուր Հովհաննիսյանին ու Արայիկ Զաքարյանին, հասկացել է նրանց գալու նպատակը, երեխայի ու կնոջ անվտանգության համար ասել է, թե կհագնվի ու դուրս կգա խոսելու: Բայց չեն թողել, որ նա դուռը փակի: Արթուրը վրա է հասել և ոտքը սեղմել է դռանը: Հրաչյա Վ.-ն դուռը հրել ու ցանկացել է ներս մտնել:

Արթուրը, Հրաչյան, Արայիկն ու ինքնությունը չպարզված անձը ուժի գործադրմամբ միջանցք են մտել: Նրանք սպառնացել են Արմենին ու նրա ընտանիքի անդամներին ոչնչացնել՝ «փրթել», հայհոյանքներ են տվել ու պահանջել են իրենց հանձնել 3 միլիոն ռուբլի:

Արմենը, Արայիկին ու Արթուրին ճանաչելով, այդ սպառնալիքները որպես իրական է ընդունել, վախեցել է իր ու ընտանիքի համար:

Ներխուժած մարդկանցից վախենալով՝ երեխան սկսել է բարձր լաց լինել: Աղմուկի վրա լոգասենյակից դուրս է եկել Արմենի կինը: Նա անմիջապես դուրս է եկել պատշգամբ, ռուսերեն օգնություն է կանչել, խնդրել է «միլիցիա» կանչել, իսկ հետո ներս է մտել ու ասել, թե ոստիկաններին արդեն ամեն բան հայտնի է, նրանք գալիս են: Այդ ժամանակ տուն ներխուժածները հեռացել են՝ շարունակելով սպառնալ, որ եթե Արմենը մինչև հաջորդ օրվա՝ փետրվարի 29-ի ժամը 12-ը գումարը չհանձնի իրենց, «փրթելու են» բոլորին՝ առանց խնայելու:

Տուժող Արմեն Բ.-ն այս ամենը ներկայացրել է իր նախաքննական ցուցմունքներում և առերես հարցաքննությունների ժամանակ:

Նա պնդել է, որ ինքը Տիգրանին ոչինչ պարտք չի եղել, Տիգրանն է իրեն պարտք եղել, ինքը Տիգրանին ավել գումարներ էր վճարել: Արայիկ Զաքարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Արմեն Բ.-ն ասել է. «Թե ովքեր են որոշել, որ ես պիտի Տիգրանին 3 միլիոն ռուբլի տամ, չգիտեմ…Ուղղակի Տիգրանի անունը օգտագործել են, որ ինձանից երեք միլիոնը տանեն… Դուք՝ Արայիկ, Արթուրի հետ այդ գումարն ուզում էիք ոչ թե Տիգրանի, այլ ձեզ համար, իմ հալալ աշխատանքը ուզում էիք վզիս դնել ու տանել: Ես բացատրել եմ, որ ոչ մեկին տալիք-առնելիք չունեմ… Երբ մեր տուն ներխուժեցին ու սպառնում էին բոլորիս վերացնել, Զլատայի բարձրացրած աղմուկից, օգնության կանչերից վախեցան ու փախան: Արայիկը փախչելով գոռում էր. «Արմեն, քեզ վերացնելու ենք, եթե մեր ասածները չկատարես…»:

Առերես հարցաքննության ժամանակ Արայիկ Զաքարյանն ասել է, թե Արմենին օգնելու համար ինքը նրան 3 միլիոն ռուբլի «չոր» փող է տվել առձեռն, որպեսզի նրա գործը չկանգնի, և Արմենից պահանջել է իր տված «չոր» փողը. «Ես Արմենից պահանջել եմ իմ պարտքը՝ երեք միլիոնը, ի՞նչ վատ բան եմ արել… Բա ո՞նց պիտի իմ ընտանիքը պահեի…»:

Արմեն Բ.-ն էլ պնդել է, թե Արայիկն ու Արթուրը իրեն «ռեկետ էին անում Ռուսաստանում ու Հայաստանում, որ իր փողը տանեն»…

Ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Զաքարյանին ու Արթուր Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտել է 6-ական տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 1-ից:

Հայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված