Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները կտրուկ թանկացել են
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայից Երեւան ուղիղ չվերթի գները բարձրացել են մինչեւ 1700 դոլար։ Որոշ ավիաընկերությունների հունիսի 24-ի տոմսերն ամբողջությամբ սպառվել են։
«Fly Arna»-ն հունիսի 25-ի չվերթի տոմսը վաճառում է 76 հազար դրամով, «Utair»՝ մոտ 4 հարյուր դոլարով։
Շիրակ ավիա» ընկերության հունիսի 25-ի չվերթի ավիատոմսի արժեքը գերազանցում է 99 հազար դրամը, իսկ «Ազիմուտ» ավիաընկերություններինը՝ 151 հազարը։
Մոսկվայից գները բարձրացել են նաեւ որոշ այլ ոլորտներում՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։