«Վագներ»-ի մարտիկները զանգվածաբար ազատում են դատապարտյալներին Ռոստովի բանտերից՝ իրենց շարքերը համալրելու նպատակով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման մարտիկները զանգվածաբար ազատում են բանտարկյալներին Ռոստովի բանտերից, որպեսզի նրանք համալրեն իրենց շարքերը. այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ քողարկված համազգեստով զինված մարդիկ զինաթափում են Ռոստովի ուղղիչ գաղութների պահակներին։
Նրանք բանտարկյալներին կոչ են անում միանալ իրենց և միասին գնալ Մոսկվա։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռոստովում ռազմական օբյեկտներ է վերցրել իր ստորաբաժանման հսկողության տակ։