Ինչու է հրաժարական տվել Թոխմախի Մհերի որդին
Բաց մի թողեք«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստին» հասած տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ–ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել:
Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,– ասաց Սարգսյանը: Ո՞րն է Դավիթ Սեդրակյանի հեռացման պատճառը, հարցին ի պատասխան Կադաստրի պետն ասաց. «Պատճառը չգիտեմ, գրել է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում պատգամավոր առաջադրվել, սակայն թերևս իշխանության ճնշումների ներքո հետ կանգնեց որոշումից:
Դավիթ Սեդրակյանի դիմումը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մարտին Սարգսյանի ներկայացմամբ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: