Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ անել, առնվազն Հայաստանը դա թույլ չի տալու. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականությունԱդրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ արել, առնվան Հայաստանը դա թույլ չի տալու: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բոլոր միջազգային լծակներն օգտագործելու է, ինչպես նաեւ հիմա օգտագործում է: Զարմանալի է, որ չեք խոսում այն հաջողության մասին, որ Հայաստանի իշխանությունը գրանցում է միջազգային հարթակներում:
Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք հիմա, ինչո՞ւ հիմա, մեկ տարի առաջ, արդեն կարող էինք ակտիվ պատերազմական իրավիճակում լինել: Միազգային փաստաթղթերն իրենք են կանխում միջազգային ճնշումն է կանխում այն, ինչը կարող էր լինել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային հարթակներում ընդունված որոշումները, իր ստանձնած պարտավորությունները, ուրիշ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Հայաստանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ ծավալել, ապա ոչ, Հայաստանը չի պատրաստվում նման բանի: Միջազգային բոլոր մեխանիզմներով պետք է հասնենք նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն երկարատեւ, միջազգային, վստահելի հեղինակավոր որեւէ կառույցի, երկրի ներքո, որպես երաշխավոր պայմանագիր եւ ապահովեն ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու ազատությունների իրականացումը»: