Ծեծկռտուք՝ ինքնաթիռում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս ուղևորները հարբած վիճակում ծեծկռտուք են կազմակերպել Մեծ Բրիտանիայից Թուրքիա թռչող ինքնաթիռում և խափանել թռիչքը․ այս մասին գրում է The Mirror-ը։
Հաղորդվում է, որ երկու ռուսներ՝ 48 և 39 տարեկան, հարբել են ինքնաթիռում և սկսել բղավել մյուս ուղևորների և անձնակազմի վրա: Այդ պատճառով Մանչեսթերից Դալաման ուղևորվող ինքնաթիռը որոշվել է ուղևորել դեպի Հունաստանի Սալոնիկ քաղաք։ Այնտեղ օրինազանցները բերման են ենթարկվել ոստիկանների կողմից։
Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել անդորրը խախտելու և անձնակազմի հրահանգներին չենթարկվելու մեջ։ Նրանք ազատ են արձակվել մինչև 2023 թվականի նոյեմբերի դատական նիստի կայանալը։