«Ապրելու երկիրը» Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում լիակատար աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը․ Մանե Թանդիլյան
ՔաղաքականությունԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ արդյունավետ ճանապարհը «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնում է ժողովրդի վստահությամբ իրականացվող ամբողջական իշխանափոխության միջոցով, ինչի մասին կուսակցությունը պարբերաբար հայտարարել է։
Միևնույն ժամանակ, ողջունում և աջակցում եմ Արցախին նվիրված ցանկացած նախաձեռնություն, որն առնվազն կարող է վերահաստատել հայ ժողովրդի հստակ դիրքորոշումը Արցախի հարցով, այն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները, ինչը հստակ ամրագրված է օրենսդրությամբ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, մեր համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը։