Հայերեն

Մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը շատ լավ են հասկանում

Քաղաքականություն

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ

- Երբ հայտարարվեց, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության շտաբը Դուք եք ղեկավարելու, հատուկ շեշտվեց, որ ՏԻՄ ընտրություններում նման փորձ ունեք։ Տարբերություններ կա՞ն մարզերի ՏԻՄ եւ Երեւանի ընտրությունների միջեւ։

- Եթե քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից ենք դիտարկում, իհարկե, տարբերություն չկա։ Բոլոր՝ ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ համայնքներում, այդ թվում՝ Երեւանում, մեզ համար կարեւոր է քաղաքացու հետ բաց եւ անկեղծ շփումը։ Կուսակցությունը շատ քիչ ժամանակում՝ հիմնադրումից անմիջապես հետո ընդամենը 1․5 տարվա ընթացքում ակտիվ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, կարողացել է վստահություն ստեղծել հանրության շրջանում․ մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացվածություն է ապահովել 18-ում, համատեղ կառավարում է ստանձնել Տաթեւում եւ հաղթել է Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում։ Բոլոր տեղերում մարդկանց ընտրելու մոտիվացիան նույնն է, պետք է պարզապես նրանց տալ ազնիվը, որակյալը,  պատասխանատուն ու նվիրվածն ընտրելու հնարավորություն։ Այս որակները պարզապես չեն մերժում ոչ մի վայրում։ Իհարկե, պետք է կարողանալ ստեղծել մարդկանց մոտ վստահություն, որ դու հենց դրանք կրող ուժն ես։ Անհամեստություն չենք ուզում անել․ արդեն մեր անցած ճանապարհը մեզ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ ժողովրդի հետ ճիշտ աշխատելով կարողացել ենք ձեռք բերել վստահություն, եւ դա մեզ համար հիմք է ասելու, որ երեւանցին եւս ընդունելու է մեր առաջարկը։ Երեւանի ընտրությունները ոչ միայն համայնքի ընտրություններ են, որը որոշելու է մայրաքաղաքի առաջիկա հինգ տարվա զարգացումը, այլ նաեւ` քաղաքական կարեւոր իրադարձություն, քանի որ ակնհայտ է, որ Երեւանում մեր հաջողությունն էապես փոխելու է հետագա քաղաքական գործընթացների ընթացքը, եւ մենք այս ճանապարհը համարում ենք ամենաարդյունավետը երկրում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու մասով։

- Դեռ քարոզարշավը չի սկսվել, բայց «Ապրելու երկիրը» տարբեր համայնքներում շտաբներ է բացում, քանի՞ շտաբ եք նախատեսում ունենալ,  շտաբ բացելն ինչքանո՞վ է արդյունավետ քարոզարշավ անելու գործում։

- Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք շտաբներ դեռ չենք բացում։ Հիմա պարզապես Երեւանի տարբեր թաղամասերում մեր գրասենյակներն ենք բացում։ Նպատակը երեւանցիներին տեղերում մոտ, ավելի հասանելի լինելն է։ Նկատում ենք նաեւ, որ քաղաքացիների մոտ կա հետաքրքրություն մեր գործունեության նկատմամբ, հաճախ են մեզ տարբեր հարցերով դիմում։ Որոշել ենք այնպես անել, որ ոչ թե իրենք գան մեզ մոտ՝ միայն Կենտրոն, այլ մենք գնանք իրենց թաղամասեր։ Մենք ունենք նաեւ գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, անկախ նրանից՝ ներկայացված ենք այդ համայնքների ավագանու կազմում, թե՝ ոչ։

- Խոսակցություններ կան, եւ ձեր թիմակիցներն էլ բազմիցս ասել են, որ այս քարոզարշավում ոչինչ չեք խնայելու։ Խոսքը մեծ գումարներ ծախսելու մասի՞ն է, կա՞ արդյոք քարոզարշավի համար նախատեսված բյուջե, որքա՞ն է այն կազմում։

- Ամենամեծ ռեսուրսը մեր թիմն է եւ մեր կատարած աշխատանքը, որն ամեն օր ավելանում է։ Քարոզարշավի լավագույն միջոցը մարդկանց հետ պարզ եւ անկեղծ զրույցն է, որն էլ անում ենք կուսակցության ստեղծման օրվանից։ Մարդիկ, ի դեմս մեզ, կտեսնեն մի թիմ, որն ունակ է առաջարկել Երեւանի առջեւ ծառացած խնդիրների պրոֆեսիոնալ ու արդյունավետ լուծումներ, որը կարող է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք Երեւանը դարձնելու են հոգատար, ապահով, առողջ, խելացի, կանաչ եւ այլն։ Բոլոր առաջարկներն ունենալու են հիմնավորումներ՝ հստակ հաշվարկներով ներկայացված։ Այո, մենք չենք խնայելու մեր ոչ մի րոպեն ու վայրկյանը՝ մարդկանց հասցնելու մեր առաջարկները։ Իսկ նախընտրական ծախսերը լինելու են քարոզչությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ ֆինանսական ռեսուրսները չեն կարող որոշիչ լինել հաջողության հասնելու համար։

- Ի՞նչ ոչ ստանդարտ մեթոդներ եք կիրառելու։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին բակային իրազեկման մեթոդն էր ընտրել՝ գարաժների տանիքների վրա կանգնում էին եւ մեգաֆոնով դիմում շենքերի բնակիչներին․ դուք քարոզարշավի ի՞նչ կոնցեպտ ունեք։

- Թույլ տվեք այս պահին քարոզարշավի մեր մեթոդները չբացահայտել, միայն ասեմ՝ հետաքրքիր ու կրեատիվ պահեր կլինեն անպայման, մարդիկ չեն ձանձրանա (ժպտում է): Իսկ եթե ավելի լուրջ, բովանդակային մասով՝ լինելու ենք հասանելի ու հասկանալի բոլորի համար քարոզարշավի ամբողջ ընթացքում։

- Սեւ փիառին ինչպե՞ս եք հակազդելու եւ ինքներդ սեւ փիառ, մրցակիցների մասին ոչ հաճելի կամ անձնական ինֆորմացիա պատրաստվո՞ւմ եք հրապարակել։

- Ցավում եմ, որ ատելությունն ու կեղծիքը դարձել են քաղաքական դաշտի անբաժան մասը, որի մասով, սակայն, հասարակության հավաքական վերաբերմունքը պարզ է․ մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը բոլորի մասին շատ լավ են հասկանում։ Մեր աշխատանքը լինելու է եւ կա քաղաքացու հետ՝ խոսել ուղիղ եւ ճշմարիտ։ Քաղաքացին ամեն բան լսելու է մեզնից, եւ ամեն մտահոգության ու հարցի մասին մենք միշտ տալիս ենք պարզ եւ ազնիվ պատասխան։

- Համացանցում քարոզարշավ լինելո՞ւ է, ասենք՝ ֆեյսբուքյան գովազդի տեսքով։

- Իհարկե, այսօր համացանցը դարձել է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, եւ բնական է՝ մենք նույնպես անմասն չենք դրանից։

- Դուք անձամբ լինելո՞ւ եք ավագանու ցուցակում։ Հետընտրական ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում՝ հնարավո՞ր է, որ ձեր ընտրողներին փողոց հանեք։ Եվ եթե անցնեք ավագանի, ո՞ր ուժերի հետ կհամագործակցեք ընտրություններից հետո։

- Այո, ես լինելու եմ Երեւան քաղաքի ավագանու թեկնածու։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ասեմ, որ մենք պատրաստվում ենք վճռական հաղթանակի։ Միեւնույն ժամանակ, այն ուժերը, որոնք պատրաստ են մեր հայտարարած «կարմիր գծերի» շրջանակներում համագործակցել մեզ հետ՝ իշխանափոխությունից հետո հանուն Երեւանի եւ պետության զարգացման, մենք բաց ենք՝ այդ մասով քննարկումներ ունենալու։

Արեգ Մարգարյան

 

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված