Գուրգեն Արսենյանը հեռանում է
Քաղաքականություն«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվել են: Մեզ հայտնի դարձավ, որ ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ:
Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ‐ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» և «Աննալուս» ընկերություններում, և 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ‐ում ﴾Տաջիկստան﴿:
Փորձեցինք անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ մեր տեղեկությունների հետ կապված, սակայն վերջինս նույնիսկ մեր հարցը չլսեց:
Մամամուլում գրվել է, որ Գուրգեն Արսենյանը չկարողանալով որևէ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում տեղ գտնել, հասել էր նրան, որ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի պետք է անցներ, սակայն մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցում ևս անհաջողությունները չեն շրջանցել նրան»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում