Հայերեն

Կոշտ փոփոխություն՝ վարչապետի կողմից

Տնտեսություն

ԼՐԱԳԻՐ․ Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջանների հարկային տեսչությունների սպասարկման տիրույթում աշխատող գործարար շրջանակները ահազանգում են կանխավճարների վերաբերյալ հարկայինի աշխատակիցների համառ հորդորների, նաեւ խնդրանքների մասին: Հարկայինի աշխատակիցները գործարարներին խոստանում են կանխավճարի հարցով դիմել վերջին անգամ, եթե նրանք փետրվարին կատարեն այդպիսի վճարումներ:
Թե ինչով է պայմանավորված հարկային այդ տեսչությունների աշխատակիցների այդօրինակ պահվածքը, թերեւս դժվար չէ կռահել՝ բյուջեն ունի հավաքագրման խնդիր: Առավել եւս, որ իշխանությունը պաշտոնապես ընդունել է, որ նախորդ տարվա բյուջեն թերակատարվել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով: Դա էլ բացատրվում է նրանով, որ 2016 թվականի տնտեսական աճը չի եղել նախատեսվածի չափ:
Նախօրեին, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել էր, որ հունվարին ունեցել ենք նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 6 տոկոս: Ըստ նախարարի, այդ ցուցանիշը հիմք է տալիս հուսալու, որ տարվա համար իրատեսական կլինի նախատեսված 3,2 տոկոս աճը:
Հունվարին տնտեսական ակտիվության աննախադեպ ցուցանիշը պետք է ենթադրի, որ հարկային մուտքերի հարցում չպետք է լիներ հավելյալ լարվածություն, հետեւաբար հարկային տեսչությունների աշխատակիցները չպետք է խեղդեին գործարարներին կանխավճար տրամադրելու հորդորով:
Ավելին, բացառված չէ նույնիսկ, որ հունվարի տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը պայմանավորված է նաեւ նրանով, որ նախորդ տարեվերջին չի դրվել բիզնեսից ամեն գնով հնարավորինս շատ փող հավաքելու եւ բյուջեի թերակատարումը հնարավորինս նվազեցնելու խնդիր: ՊԵԿ-ը գուցե համեմատաբար ազատ է թողել բիզնեսը, ինչն էլ գուցե հանդիսացել է հունվարի ակտիվության աճի գրավականներից մեկը:
ՊԵԿ աշխատանքը Հայաստանում հոկտեմբերին տեղի ունեցած կառավարության փոփոխության եւ դրանից հետո զարգացումների առանցքային հանգամանքներից մեկն է: Կառույցի թե տնտեսական, թե քաղաքական կարեւորությունը չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Նոր կառավարությունը բարեփոխումների իր հռետորաբանության եւ քայլերի մեջ փորձում է մեծ տեղ տալ ՊԵԿ աշխատանքին:
Օրերս էլ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ իրենց տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը եւ շատ ավելի ֆունդամենտալ»:
Այդուհանդերձ, այդ փոփոխությունների մասով պատկերը հարաբերական է եւ հակասական: Կան փոփոխություններ, որոնք բավական նկատելի եւ շոշափելի են, միաժամանակ կան նաեւ երեւույթներ, որոնք անփոփոխ են կամ փոխվում են միայն ծավալները:
Այստեղ իհարկե կա ՊԵԿ համակարգի աշխատակիցների պատկերացումների, աշխատանքային ունակությունների խնդիրը: Ի վերջո, ՊԵԿ աշխատաոճի փոփոխության հարցում միայն վարչահրամայական մեթոդը չի կարող լիարժեք արդյունավետ լինել, հատկապես նկատի ունենալով Հայաստանում իշխող համակարգի բնույթը:
Այդ առումով հատկանշական է հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ հարկային եւ մաքսային համակարգի փոփոխությունները «վարդերի հեղափոխության» տպավորիչ ձեռքբերումներից մեկն էին: Այդ ձեռքբերմանը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հասավ ոչ միայն վարչահրամայական մեխանիզմի վերակառուցմամբ, այլ նաեւ համակարգերում կադրային մեծամասշտաբ փոփոխության՝ գործնականում համակարգի գրեթե ամբողջ կազմերը փոխելու, նոր աշխատողներ ներգրավելու միջոցով:
Ամեն ինչ հարաբերական է իհարկե, եւ կազմի այդօրինակ փոփոխությունը կարող է արդյունավետ ու որակական փոփոխություն բերել, եթե փոխվում են այդ կազմի առաջ դրվող խնդիրները եւ առաջնահերթությունները:

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան
Ամենադիտված