Անկարգությունների պատճառով կարող են արտակարգ դրություն հայտարարել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրություն հայտարարել՝ կապված անկարգությունների հետ, որոնք սկսվել են ամբողջ երկրում՝ 17-ամյա վարորդի սպանությունից հետո:
Նա հրաժարվել էր կատարել ճանապարհային պարեկի պահանջները: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի քաղաքների և բնակարանային հարցերով նախարար Օլիվիե Կլայնը:
«Այսօր անկարգություններին արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են: Անհրաժեշտ է դուրս գալ ստեղծված վիճակից, և եթե արտակարգ դրության ռեժիմն ընդունվի որպես արդյունավետ միջոց, ապա հանրապետության նախագահն այն կհայտարարի»,- ասել է նախարարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ շտապ կարգով լքել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը՝ իր երկրում տեղի ունեցող անկարգություններին նվիրված արտակարգ նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Point պարբերականը։
Արդեն երրորդ օրն է՝ ֆրանսիայում լարված իրավիճակ է՝ բազմահազարանոց ցույցեր, անկարգություններ, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ, տասնյակ տուժածներ և 800-ից ավելի ձերբակալված: Ֆրանսիայում իրադարձությունների ֆոնին ցույցեր են անցել նաև Բրյուսելում, հաղորդվում է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին: