Ռուսաստանի ՊՆ-ն խզել է պայմանագիրը Պրիգոժինին պատկանող ընկերության հետ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
՛Զգուշացեք, նորություններ՛՛ տելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խզել է պայմանագիրը գործարար Եվգենի Պրիգոժինին պատկանող ՛՛Կոնկորդ՛՛ ընկերության հետ, տեղեկացնում է news.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հենց այդ ընկերությունն է պատկանում ՛՛Վագներ՛՛ ռազմական մասնավոր կազմակերպությանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՛՛Կոնկորդի՛՛ մի քանի հազար աշխատակիցներ շուտով կհեռացվեն աշխատանքից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
՛՛Զգուշացեք, նորություններ՛՛-ի տվյալներով՝ սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող ՛՛Կոնկորդ՛՛ հոլդինգի ձեռնարկություններն արդեն հունիսի 23-ից աշխատել են ընդհատումներով՝ ստուգումներին սպասելով: Հրապարակման մեջ ասվում է, որ ձեռնարկությունները պետք է հանձնեին նոր սեփականատիրոջը, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել լուծարել անձնակազմը և խզել պայմանագիրը ՛՛Վոենտորգ՛՛ ԲԸ-ի հետ:
Աղբյուրը պարզաբանել է, որ աշխատակիցներին ազատում են միայն սեփական դիմումի համաձայն ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Պրիգոժինը լուծարել էր ՛՛Պատրիոտ՛՛ մեդիահոլդինգը։ Այս կապակցությամբ դադարել են աշխատել այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ՛՛ՌԻԱ Ֆանը՛՛, ՛՛ժողովրդական նորությունները՛՛, ՛՛Էկոնոմիկան այսօր՛՛ և շատ այլ հրատարակություններ