Սերժ Սարգսյանը ելքը գտել է
ՔաղաքականությունՄասիսում տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ական երկու թեկնածուների խմբերի՝ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի միջև, որը Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է: Միջադեպի պատճառն, ըստ մամուլի, այն է, որ Մուրադյանի թիմակիցներից ոմանք անցել են Գրիգորյանի կողմը և որոշել են աշխատել նրա օգտին: Միջադեպին միջամտել է ոստիկանությունը:
Սա այն է, ինչի մասին կանխատեսումներ արվում էին, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի ներդրման կապակցությամբ, որի պարագայում ՀՀԿ-ական մի քանի թեկնածուներ միևնույն ընտրատարածքում պայքարելու են միմյանց դեմ՝ ձայն հավաքելու և պատգամավորական մանդատ ստանալու համար: Միևնույն ընտրատարածքում միմյանց դեմ առաջադրվել են ՀՀԿ-ի տարբեր, այսպես կոչված, օդիոզ դեմքեր, որոնք համամասնական ցուցակում չկան, և խորհրդարանում հայտնվելու միակ տարբերակը մնում է ռեյտինգային կարգով շատ ձայն հավաքելը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում