Հայերեն

Պետության կողմից տրամադրվող անվճար դեղերի ցանկը թարմացվել և համալրվել է ևս 5 անվանում դեղերով

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաշմանդամություն ունեցող անձիք իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներից այսուհետև կստանան դեղեր՝ համապատասխան հիմնական դեղերի ցանկի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունը գտնվում է լուրջ բարեփոխումների փուլում և դրանց համատեքստում բարեփոխումներ և փոփոխություններ են իրականացվել նաև դեղապահովման ոլորտում:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարի հրամանով՝ գործող հիմնական դեղերի ցանկը նույնպես համալրվել է նոր դեղերով: Այսինքն՝ այսուհետև հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել իրեն սպասարկող պոլիկլինիկա և ստանալ անվճար դեղեր: Ուզում եմ նշել, որ նախկինում այս խմբի անձիք դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։

Վերջինս մանրամասնեց՝ ծրագրից ընդհանուր առմամբ 2022 թվականին օգտվել է շուրջ 220 հազար շահառու, իսկ հաշմանդամություն ունեցող՝ դեղ ստացող անձանց թիվը կազմում է շուրջ 30 հազար մարդ: Ծրագրի իրականացման համար Կառավարությունից հատկացվել է շուրջ 400 միլիոն դրամ:

«Դեղորայքի ցանկը ՀՀ դեղերի հիմնական ցանկն է, որը թարմացվել և համալրվել է ևս 5 անվանում դեղերով և կազմում է 530 անվանում դեղ, և այդ ցանկի շրջանակներում իրականացվում է դեղապահովում: Այդ ցանկը պարբերաբար լրամշակվում է, և 310 անվանման փոխարեն մենք հիմա ունենք 530 անվանում: 310 եղել է մինչև 2018-19 թվականները: Այդ ցանկը կազմելիս հաշվի են առնվել և՛ նեղ բուժաշխատողների կարծիքները, և՛ պացիենտների խնդրանքները»,- ասաց Մարինե Հարությունյանը:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետը նկատեց՝ քաղցկեղով հիվանդների համար նախատեսված է երկու անվանում դեղ, որոնք կարող են տրամադրել պոլիկլինիկական ծառայությունները. «Քանի որ դրանց մեծամասնությունը ստացիոնար բուժում ստացող պացիենտների համար են նախատեսված, պոլիկլինիկական ծառայությունում դրանք չեն կարող տրամադրվել և չեն էլ տրամադրվում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  2-ից 5 անվանում դեղեր կան, որ քաղցկեղով հիվանդները քիմիաթերապևտիկ կուրսն անցնելուց հետո կարող են ստանալ պոլիկլինիկայի միջոցով, որը տրվում է ամբողջությամբ անվճար։ 

Ըստ նրա՝ և՛ շաքարային դիաբետի, և՛ սիրտ-անոթային հիվանդությունների համար նախատեսված է լայն սպեկտոր ունեցող դեղերի ցանկ հիմնական դեղերի ցանկում, որոնք տրամադրվում են անվճար:

Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված