Որքան փող է տվել Սերժ Սարգսյանը՝ Արթուր Բաղդասարյանին
ՔաղաքականությունՀԱՅԵԼԻ-ն գրում է․
Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները վաղուց մեկնարկել են, 9 քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել իրենց ընտրացուցակները:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենա նաև Հայկական վերածնունդ՝ նախկին Օրինաց Երկիր, կուսակցությունը: Մեր ունեցած տեղեկություններով, Հայկական վերածնունդն ու կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մեծ աջակցություն ունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Վերջինս նեղ շրջանակներում նույնիսկ ասել է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը ԱԺ-ում ոչ թե երրորդ, այլ երկրորդ ուժն է լինելու:
Սա մեծ դժգոհություն է առաջացրել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի մոտ:
Մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը աջակցել է նաև ֆինանսապես՝ ընտրարշավի կազմակերպման համար: Նախագահը վերջինիս 3.5 միլիոն դոլար է տվել: