Բաքուն հայտնվել է փակուղու մեջ
ԱշխարհԼՐԱԳԻՐ․ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտին այցելելու է Մոսկվա, որտեղ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ կքննարկի նաեւ Արցախի հակամարտության հարցը: Մամեդյարովը հայտարարել է, թե հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել մեկ գիշերում, բայց գործընթացը «մեռյալ կետից պետք է շարժել»:
Մամեդյարովը Մոսկվայում էր նաեւ հունվարին, որտեղից վերադառնալուց հետո հայտարարեց, թե Ռուսաստանը ցանկանում է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որին Բաքուն համաձայն է: Երեւանն անմիջապես արձագանքեց քաղաքավարի անհամաձայնությամբ, իսկ Մոսկվան ԱԳՆ խոսնակի միջոցով հայտարարեց, որ պատրաստ են նպաստել կողմերի միջեւ համաձայնությանը եւ ջանք չխնայել դրա համար, բայց ոչինչ չեն կարող պարտադրել:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում