Հայերեն


«Հայաստանում ծնվել է ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակը»․ «Փաստ»

Հասարակություն

 

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «Ավետիք Չալաբյան. Հայաստանում ծնվել է ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակը» վերնագրով հոդվածում գրում է, որ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը պատասխանել է IA Realist-ի հարցերին՝ ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն ու Արցախը ճգնաժամից, ինչո՞ւ են հայ ժողովրդի թշնամիները ցանկանում փոխել Սահմանադրությունը, ի՞նչ է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը և այլն։

IA Realist.– Հայոց պետականությունը խոր ճգնաժամ է ապրում: Ինչ-որ մեկն այդ ճգնաժամը համարում է քաղաքական, մեկ ուրիշը՝ սոցիալական կամ նույնիսկ տնտեսական։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ ճգնաժամի իրական էությունը:

Ավետիք Չալաբյան.– Իմ անձնական կարծիքով, այդ ճգնաժամի բնույթը գալիս է անցյալ դարասկզբից, երբ մենքընդհանուր առմամբ պարտվեցինք մեր ազգային-ազատագրական պայքարում, կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բնակչության մի զգալի մասը ենթարկվեց Ցեղասպանության, իսկ մենք, ի տարբերություն ազգային-ազատագրական պայքարի ուղին բռնած այլ ժողովուրդների (օրինակ՝ հույների, բուլղարների կամ ֆինների), չկարողացանք ստեղծել լիարժեք ազգային պետություն։ Մենք հիմա քաղում ենք այդ պարտության ծանր պտուղները, և մեզ անհրաժեշտ կլինեն մի քանի սերունդների ջանքեր՝ ամուր, կենսունակ, դինամիկ զարգացող պետություն ձևավորելու համար։

IA Realist.– Ինչպե՞ս ծնվեց «ՀայաՔվեի» ստեղծման գաղափարը։

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվեի» գաղափարը ծնվել է այս ծանր ճգնաժամից ելքեր գտնելու գործընթացում:

Մեր հիմնական նախադրյալն այն է, որ մենք՝ հայերս, չպետք է հանձնվենք և զիջենք մեր պատմական Հայրենիքի մասերը նույնիսկ գերազանցող ուժի ճնշման ներքո, այլապես կկորցնենք ամեն ինչ և ստիպված կլինենք լքել մեր Հայրենիքը։ Մեր իրավունքները, ոտնահարված արդարությունն ու արժանապատվությունը վերականգնելու համար պայքարը պետք է սկսվի մեր ուժերի սահմաններում գտնվող գործողություններից, բայց դրանք պետք է ռեզերվ ստեղծեն ապագայի ավելի հավակնոտ ու խիզախ ձեռնարկումների համար։ «ՀայաՔվեն» աշխատում է հենց այդ տրամաբանության մեջ: Դա պարզ, հասկանալի քաղաքացիական նախաձեռնություն է, որը կարող է համախմբել մարդկանց, վերականգնել նրանց հավատը ազգային արժանապատվության նկատմամբ, համախմբել նրանց ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար։

IA Realist.– Ավելի շատ պատմեք ձեր նախաձեռնության մասին: Ո՞րն է դրա էությունը:

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվեն» ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակն է ժամանակակից Հայաստանում, երբ քաղաքացիները միավորվել են Ազգային ժողով ներկայացնելու օրինագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ Արցախը որպես այլ պետության մաս ճանաչելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ Այդ երկու կետերն էլ Հայաստանի Անկախության հռչակագրում նշված են որպես անկախ հայկական պետության հիմնարար, հավերժական նպատակներ, որոնց մերժումը հավասարազոր է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն։ Դա քաջ գիտակցում են մեր թշնամիները, ուստի փորձում են ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա Սահմանադրությունը փոխելու համար։ Հակառակ այդ ճնշմանը, մենք աշխատում ենք բնակչությանը Սահմանադրության, դրա հիմնարար հիմքերի և մեր պետության ինքնիշխանության պաշտպանության շուրջ համախմբելու ուղղությամբ։

IA Realist.–Ի՞նչ պետք է անի այսօր յուրաքանչյուր հայ իր Հայրենիքը փրկելու համար։

Ավետիք Չալաբյան.– Ամեն մարդ, ով իրեն հայ է համարում, առնվազն պետք է իր ապագան սերտորեն կապի հայկական պետության ապագայի հետ: Դա երաշխիք է, որ նա գործելու է ի շահ այդ պետության։ Ավելին, նա պետք է գործով նպաստի այդ պետության հզորացմանը, և դրա համար կան հսկայական քանակությամբ ճանապարհներ։ Դա առանձին քննարկման թեմա է։ Բայց շատ կարևոր է այն, որ նույնիսկ գերազանց կատարելով սեփական աշխատանքը և օգնելով երկրին՝ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հայկական պետությունը գտնվում է թշնամու ուժերի խիստ ճնշման տակ, և միայն սեփական գործը լավ անելը բավարար չէ։ Պետք է դիմակայել թշնամու ճնշմանը, իսկ դրա համար պետք է համախմբվել ազգային գաղափարի շուրջ, կազմակերպվել համախոհներով և պատրաստվել երկարատև պայքարի։Այդ դեպքում մենք հնարավորություն ունենք հաղթելու այս պայքարում և ձևավորելու լիարժեք, կենսունակ, դինամիկ և ժամանակակից հայկական պետություն։

IA Realist.–Պատկերացրեք, որ ձեր ձեռքերում կա կախարդական փայտիկ, որը կատարում է ձեր նվիրական ցանկությունները: Ի՞նչ կփոխեիք հայ հասարակության քաղաքական ու հասարակական կյանքում։

Ավետիք Չալաբյան.– Նման կախարդական փայտիկներ չեն լինում, բայց պետք է սկսել այնպիսի նոր էլիտաների՝ մարդկանց հանրույթների ձևավորումից, որոնց միավորում է պետությանն ու հասարակությանը ծառայելը, ազգային և համամարդկային արժեքները, կոմպետենտությունն ու ազնվությունը, ինչպես նաև բաց լինելն ու համագործակցելու պատրաստակամությունը: Դա այն կորիզն է, որի շուրջ կարող է ձևավորվել և՛ ամուր պետություն, և՛ առողջ հասարակություն: Եվ վստահ եղեք, որ մենք այդ նպատակին հասնելու էստաֆետը ադեկվատ կերպով փոխանցել ենք հաջորդ սերունդներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՀունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել
Ամենադիտված