Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակը. ճգնաժամն օր օրի սրվում է. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օր օրի սրվում է: Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:
Դրա հնարավորությունը չունեն նույնիսկ ռուս խաղաղապահները, քանի որ Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:
Ամիսներ շարունակ խափանված է նաև ԼՂ բնական գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանից պահանջում են ԼՂ-ից դուրս բերել ՀՀ բանակի ստորաբաժանումները՝ այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի. «Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակ չկա: ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ քաղաքականության սողացող իրագործումնե ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում: