Հայերեն

Անվճար տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնվել է

Հասարակություն

 

ՀՀ առողջապահության նախարարության դեղապահովման ծրագրում կատարվել են բարեփոխումներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ անվճար տրամադրվող դեղեր ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է։

 

 

«Կառավարության որոշմամբ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը։ Ասեմ, որ մինչ այս որոշումը, գործող ընթացակարգով ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք անհրաժեշտ դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։ Այժմ ամբողջությամբ անվճար տրամադրվելու է»,-ասաց Մարինե Հարությունյանը։

 

Մասնագետը նշեց, որ մասնագիտական խմբով պարբերաբար ուսումնասիրություններ են անում և առկա պահանջարկից, խնդիրներից ելնելով էլ պարբերաբար ծրագրում կատարվում են փոփոխություններ։ Ընդհանուր ծրագրից օգտվում է շուրջ 220 հազար շահառու, իսկ նշված բարեփոխումների արդյունքում շահառուների թիվն ավելանում է 30 հազարով։ Շահառուների թվի ավելացմամբ պայմանավորված էլ պետությունը շուրջ 400 մլն դրամով ավելացրել է ծրագրի բյուջեն։

 

Ընդհանուր դեղերի ցանկը նույնպես վերջին շրջանում ընդլայնվում է։ Եթե տարիներ առաջ 310 ջեներիկ անունով (ազդող նյութերով) դեղեր կային, ապա այսօր այդ թիվը դարձել է 530։ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ցանկը համալրվել է ևս 5 անվանում դեղով։ Մասնագետը հիշեցրեց, որ պետական աջակցությամբ դեղերը ձեռք են բերվում ջեներիկ անվամբ, այսինքն՝ ազդեցիկ նյութերով։ Լինում են դեպքեր, երբ բժիշկը բուժառուին նշանակել է դեղ, իսկ պոլիկլինիկան տրամադրում է այլ անվամբ, շատերի մոտ թյուրըմբռնում է լինում։

 

«Հաշվի են առնվում նեղ մասնագետների կարծիքները, ուսումնասիրվում է պահանջարկը և այժմ կարող ենք ասել, որ դեղերի բավական լայն շրջանակ անվճար հասանելի է մեր շահառուներին»,-հավելեց մասնագետը։

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կատարվել է ևս մեկ կարևոր փոփոխություն, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։ Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։ Այդ հիվանդություններն են`պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, կավասակի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ, ցրված սկլերոզ։ Շուրջ 486 շահառու, այդ թվում մեծամասնությունը երեխաներ`անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով։ Արդյունքում, կկանխարգելվի վերը նշված հիվանդությունների զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները: Դեղ ապահովման ծրագրի բյուջեն 2024 թվականին կլինի 4 մլրդ դրամից ավելի։

 

Մարինե Հարությունյանը նշեց, որ ցանկացած հարցի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 83-03, ինչպես նաև դեղերի վարչության հեռախոսահամարով՝ 060 80-80-03 (ներքին համար՝ 14-21)։

Գլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին
Ամենադիտված