Ինչու է լեհ թեթևատլետն ուզում վաճառել իր մեդալը
ՍպորտԼեհ թեթև աթլետ Պյոտր Մալախովսկին սկավառակի նետման պայքարում նվաճել է արծաթե մեդալ։ Վարշավա վերադառնալուն պես մարզիկը հայտարարել է, որ մեդալն աճուրդի է հանել` աչքի չարորակ ուռուցք ունեցող երեխային օգնելու համար։
«Այդ ֆանտաստիկ տղայի առողջությունն ավելի կարևոր է, քան իմ պայքարը Ռիոյում։ Բոլորին հրավիրում եմ աճուրդի։ Ձեր օգնությամբ իմ արծաթը կարող է նրա համար ոսկուց թանկ դառնալ»,- նշել է մարզիկը։
Մեդալի դիմաց լեհ սկավառականետորդը մտադիր է ստանալ 6,6 հազար եվրո։