«Ապրելու երկիրը» սկսվում է համայնքներից
ՔաղաքականությունՄիկրոավտոբուսներ Ալավերդի համայնքին
Ալավերդի համայնքի բնակիչներն արդեն կերթևեկեն նոր, հարմարավետ տրանսպորտային միջոցներով։
Թվով 4, բոլորովին նոր միկրոավտոբուսներն ուղևորվել են Ալավերդի՝ սպասարկելու ներհամայնքային տրանսպորտային համակարգը։ Եվս 2 մեքենա էլ շուտով կհամալրի մյուսների շարքերը։
Ալավերդի համայնքի ղեկավարումը ստանձնելուց հետո մեր թիմակից Արկադի Թամազյանը համայնքային մի շարք խնդիրների հետ նաև առաջնային դիտարկել է տրանսպորտային ցանցի արդիականացման անհրաժեշտությունը։
«Ապրելու» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի աջակցությամբ ձեռքբերված միկրոավտոբուսների շնորհիվ այսուհետ Ալավերդին կունենա սեփական ներքաղաքային տրանսպորտային ցանցը. միկրոավտոբուսները կներառվեն համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային ցանցի կազմում, այնուհետև կիրականացվի ներբնակավայրային երթուղու սպասարկումը։
Սա արդյունավետ կառավարման, հետևողական, նվիրված ու ստացավ աշխատանքի արդյունք է։
«Ապրելու երկիրը» սկսվում է համայնքներից։